Հայկ Կարապետյան (երաժիշտ)
Հայկ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1992 (32 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | դուդուկ, զուռնա, պկու, Բլուլ և պարկապզուկ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012) |
Հայկ Կարոյի Կարապետյան (մարտի 16, 1992, Երևան, Հայաստան), հայ երաժիշտ, դուդուկահար, «Գողթ» նախագծի հիմնադիր տնօրեն[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկ Կարապետյանը ծնվել է 1992 թվականի մարտի 16-ին, Երևանում։ 11 տարեկան հասակից սկսել է նվագել շվի, ապա դուդուկ, զուռնա, պկու, բլուլ, երկփողանի պարկապզուկ և ազգային այլ նվագարաններ[2]։
2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժնում։ 2010 թվականից նվագել է Նորայր Քարտաշյանի «Van Project» խմբում և համագործակցել «Play Back» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Նարեկ Պետրոսյանի հետ։ 2011 թվականին հիմնել է «Room 118» էթնո-ջազ-ռոք խումբը, որի նպատակն է դուրս բերել ազգային նվագարանները էթնիկ ձևաչափից։
Հայկ Կարապետյանը մասնակցել է տարբեր տարածաշրջանային մրցույթների, փառատոների, հեռուստանախագծերի և դարձել մրցանակակիր։ 2012-2014 թվականներին ծառայելէ Հայաստանի զինված ուժերում։ 2014 թվականին հիմնել է «Գողթ» նախագիծը, որի կազմում ազգային փողային նվագարաններ են, թավջութակ, դաշնամուր, հարվածային գործիքներ և թառ։ 2015 թվականին թողարկել է «After our Era» իր առաջին սոլո-ալբոմը, որում ներկայացված են ժողովրդական և հեղինակային, ինչպես նաև իր հեղինակած ստեղծագործությունները։ Բոլոր ստեղծագործությունները ներկայացված են ազգային նվագարաններով։ Նույն թվականին ձևավորվել է նաև «Զուռնաչիներ» նախագիծը։
Համերգներով հանդես է եկել Կորեայում, Չինաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում[3]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «After Our Era»
- «The City of Inspirations»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «AV Production - Հայկ Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ industria (2018 թ․ մարտի 16). «Հայկ Կարոյի Կարապետյանը նշում է ծննդյան տարեդարձը». Industria Երևան (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Սուքիասյան, Մարիամ. «Զրուցեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի հետ». VNews. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.