Հայկ Գարագաշ
Հայկ Գարագաշ | |
---|---|
Ծնվել է | 1893[1] |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | 1960[1] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | մանկավարժ խմբագիր |
Հայկ Գարագաշ (1893[1], Թավրիզ, Իրան - 1960[1], Թեհրան, Իրան), հայ մանկավարժ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Գարագաշը ծնվել է 1896 թվականին Թավրիզում՝ հայ ուսուցիչ Արտաշես Գարագաշի ընտանիքում։ Սովորել է Թեհրանի Լուի քոլեջում։ Պաշտոնավարել է «Բանքե Շահի», «Բանքե Օթոման», «Անգլո-իրանյան նավթային ընկերությունում»։ Դասավանդել է հայկական և պարսկական դպրոցներում։ Մասնակցել է Թեհրանում հյուրախաղերով հանդես եկող Արմեն Արմենյանի, Միքայել Մանվելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, Գրիգոր Ավետյանի և Վահրամ Փափազյանի թատերախմբերին։ Թեհրանում հիմնել է թատերական միություն։ 1927, 1929 և 1930 թվականներին նա մեծ զոհողությամբ և ջանադրությամբ հրատարակել է «Պարսկահայ տարեգիրք» մեծածավալ հատորները և 1930 թվականին հիմնել է «Վերածնունդ» շաբաթաթերթը, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձել է օրաթերթ։ 1920-1942 թվականներին եղել է «Բոբոխ» թերթի խմբագիր (1933-1936 թվականնր «Մանկական բոբոխ»[2]), 1930-1953 թվականներին՝ «Վերածնունդ» թերթի խմբագիր։ Տիրապետել է մի շարք լեզուների[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Մանկական բոբոխ, Հ. Գարագաշ(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայկ Գարագաշ (1893-1960)