Հայկ Բախչինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Բախչինյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 8, 1973 (52 տարեկան) |
| Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք և Բաթումի համալսարան |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Հայկ Բախչինյան Վիքիդարանում | |
Հայկ Ֆելիքսի Բախչինյան (հուլիսի 8, 1973, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ (2009 թվականից)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Բախչինյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունքը և Բաթումի համալսարանի ասպիրանտուրան։ Նա գրել է հայ-վրացական և հայ-լիտվական գրական կապերի ուսումնասիրությանը նվիրված հոդվածներ և կատարել թարգմանություններ, որոնք տպագրվել են գրական մամուլում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Բախչինյանը 1999 թվականին գրել է «Ցնցոտիների մեջ փաթաթված խաչերը», 2007 թվականին՝ «Դիմակայության բարիկադների վրա», իսկ 2008 թվականին՝ «Հայաստանը Կոնստանտինե Գամսախուրդիայի ստեղծագործություններում» երկերը[1]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Բախչինյանը 2003 թվականին Երևանում լիտվերենից և ռուսերենից թարգմանել է «Յուրի Վինագրադով», «Քաղցր տաժանակրություն», իսկ 2004 թվականին՝ «Ալգիմանտաս Բուչիս», «Քո թշնամու թշնամին» գրքերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ՀԱՅԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Բախչինյան» հոդվածին։ |
| ||||||