Հայկ Մարտիրոսյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Մարտիրոսյան
Ծնվել էապրիլի 18, 1972(1972-04-18) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)

Հայկ Արմանի Մարտիրոսյան (ապրիլի 18, 1972(1972-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ (բաս)։ Տիգրան Մարտիրոսյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 1972 թվականի ապրիլի 18-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որ ավարտել է 1993 թվականին։ 1996 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան։ 1994-1996 թվականներին եղել է Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնի, 1996 թվականից՝ Մեծ թատրոնի մեներգիչ։ Գլխավոր դերերգերով հանդես է գալիս Ջ. Վերդիի «Տրուբադուր», «Սիմոն Բոկկանեգրա», «Մակբեթ», Ջ. Պուչչինիի «Նորմա», «Տուրանդոտ», Գ. Դոնիցետտիի «Մարի Ստյուարտ», Պ. Ի. Չայկովսկու «Իոլանտա», «Եվգենի Օնեգին», Մ. Պ. Մուսոգորսկու «Բորիս Գոդունով», «Խովանշչինա», Ա. Պ. Բորոդինի «Իշխան Իգոր», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկը», Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» և այլ օպերաներում։

Հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 – Իսպանիայի միջազգային մրցույթի 2-րդ և հատուկ մրցանակներ (Բարսելոն),
  • 2000 – Ե. Օբրազցովայի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակ,
  • 2000 – Վ. Գերգիևի միջազգային մրցույթի հատուկ մրցանակ (Ս. Պետերբուրգ),
  • 2000 – Սոնյա թագուհու անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (Օսլո)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։