Հայկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկ Պապիկի Ալեքսանյան
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՊԱՊԻԿԻ.jpg
9 դեկտեմբերի, 1973 - 23 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խանձաձոր, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Բոյուք Բահմանլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Հայկ Ալեքսանյան (9 դեկտեմբերի, 1973, Խանձաձոր, Հադրութի շրջան - 23 դեկտեմբերի, 1993, Բոյուք Բահմանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Ալեքսանյանը ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 9-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով և ընդունվել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Երկրորդ կուրսից վերադարձել ու կամավորագրվել է գյուղի ջոկատում։

Մասնակցել է Ցորի, Սարինշենի, Ծամձորի, Խանձաձորի, Հին Թաղերի, Խծաբերդի պաշտպանական մարտերին։ Նշանակվել է «Սարինշեն» ջոկատի շտաբի պետ, իսկ գումարտակների ձևավորումից հետո՝ առաջին գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի հրամանատար։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 23-ին՝ Բոյուք-Բահմանլուի կրակակետի վերացման ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում (անհասկանալի պատճառներով՝ կայքը չի գործում)