Հայկ Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Ազարյան
Ծնվել էմայիսի 26, 1973(1973-05-26) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ

Հայկ Աբրահամի Ազարյան (մայիսի 26, 1973(1973-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, եկեղեցական նկարիչ և վերականգնող։ Ապրում և ստեղծագործում է Ռումինիայում։

Հայ նկարիչ Աբրահամ Ազարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում՝ նկարիչ Աբրահամ Ազարյանի և երաժիշտ Հասմիկ Խաչատրյանի ընտանիքում[1]։ Հոր ծնողները 1915թՀայոց ցեղասպանությունից հետո Ալաշկերտից գաղթել են Ռոդոստո (այժմ՝ Թեքիրդաղ), ապա՝ Բուլղարիա։

Ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ (1983-1987 թթ.) հաճախելով նկարչության դասընթացների Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի նկարչական դպրոցում։ 1987-1991 թթ․ սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Այնուհետև՝ 1991-1993 թթ․ սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1993 թ․ գործուղվել է Բուլղարիա՝ եկեղեցական արվեստի և վերանորոգման բնագավառում ուսումը շարունակելու և մասնագիտական կրթություն ստանալու նպատակով։ 1995 թ․ ուսումը շարունակելել է Ռումինիայում՝ կրոնական գեղանկարչության գծով։ Նույն թվականին Պլովդիվ (Բուլղարիա) քաղաքում ձեռամբ Տ․Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանի ձեռնադրվել է սարկավագ։ 1996 թ․-ից աշակերտել և ստաժավորվել է Ռումեն պատրիարքարանին կից Որմնանկարչության դպրոցում։ 1997-2000 թթ․ սովորել է Բուխարեստի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Ռեստավրացիայի բաժնում։ 1998 թ․ Ռումեն պատրիարքարանի հանձնաժողովը նրան շնորհել է «Սրբանկարիչ» վարպետի, իսկ 2001 թ․՝ «Որմնանկարիչ» վարպետի արտոնագրեր[2]։ 2000-2003 թթ․ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2002 թ․ մասնակցել է Ռումինիայի մշակույթի նախարարության կազմակերպած «Թանգարանագիտության և ազգային մշակութային հարստության պահպանման» ծրագրին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 - 1993 թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։

1997 – 2000 թթ․ սովորել է Բուխարեստում՝ Աստվածաբանության ֆակուլտետի Ռեստավրացիայի բաժնում։

2000 – 2003 թթ․ ուսանել է Աստվածաբանական համալսարանի ծեսագիտության բաժնի մագիստրոսական ծրագիրը՝ «Սրբապատկերի աստվածաբանությունը» թեմայով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ․ ՀՀ Մշակույթի նախարարությունը պարգևատրել է Պատվոգրով՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար։

2014 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն պարգևատրել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով

2017 թ․ Ռումինիայի նկարիչների միությունը ճանաչել է մոնումենտալ և կրոնական արվեստի մրցանակակիր՝ այդ բնագավառում կատարած աշխատանքների համար՝ պարգևատրվելով մրցանակով և դիպլոմով։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ․-ից Ռումինիայի նկարիչների միության անդամ է։

1998 - 2012 թթ․ եղել է Ռումինիայի հայոց թեմի թեմական խորհրդի անդամ։

1998 թ․-ից՝ Ռումինիայի հայոց թեմի մշակույթի գծով խորհրդատուն է։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է բազմաթիվ վերականգնողական աշխատանքների, որոնցից են[3]

Մոնումենտալ աշխատանքներ՝

  • Բուխարեստի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մատուռ։
  • Բուխարեստի Գրիգոր Դեկալոգ և Գրիգոր Աստվածաբանի մատուռ։
  • Չիոկռլիա Սբ․ Պառասկևեի եկեղեցի՝ որմնանկար։
  • Ռումինիայի Հայոց թեմի Սբ․ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցի՝ վերականգնողական աշխատանքների համակարգող։
  • Ռումինիայի Հայոց թեմի Սբ․ Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցու խորանի իկոնոստաս, վերականգնում։
  • Ռումինիայի Ռայու համայնք - մատուռ
  • Բուխարեստի Սբ․ Պողոս և Պետրոս առաքյալների եկեղեցի՝ որմնանկար։
  • Ռումինիայի Վերափոխումն Սբ․ Աստվածածնի եկեղեցու և Հաճկատար վանքային համալիրի վերանորոգում՝որմնանկարներ, իկոնոստաս։
  • Հայաստանում Բերքաբեր համայնքի եկեղեցու սրբապատկերներ։
  • Հայաստանում Աբովյան քաղաքի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
  • Բուխարեստի Հայոց առաջնորդարան, գահասրահ։
  • Ռուսաստանի Արմավիր քաղաքի Սբ․ Գևորգ մատուռ։
  • Ռուսաստանի Արմավիր քաղաքի Վերափոխումն Սուրբ Աստվածածնի եկեղեցի։

Ստորև բերում ենք Հայկ Ազարյանի կատարված ռեստավրացիայի և կոնսերվացիայի աշխատանքների, դրանց հետազոտության, մեթոդոլոգիական և տեխնիկական ծրագրերի իրականացման ցանկը՝ մշակույթի նախարարության կոդերով․

  • 2014-2015

1․ Technical Assistant, stratigraphic investigation of artistic components Expanding and functional remodelling, consolidation and restoration of house “Robescu”, 19th Century, Fine Arts University of Bucharest, (UNARTE), Bucharest, Romania, LMI code: B-II-m-B-18131․

  • 2013 - 2015

2․ Diocese of Slobozia and Calarasi2, Episcopiei Street, Ialomita County, 920023, Slobozia,Technical Assistant․ Expert advice on the methodology of execution - interdisciplinary approach․ Project Development / Research Documentation for conservation and restoration of wall paintings from “St. Nicholas” Church ", 1869 – 1874, Hagiesti Village, Ialomita County, Romania, LMI code: IL-II-m-A-14131

  • 2013-2015

3․ CEC Bank, Technical Assistant․ 11-13 Calea Victoriei, District 3, 030022, Bucharest․ Expert advice on the Conservation / Restoration Project development and methodology of execution (stucco), CEC Palace, 1900, LMI code: B-II-m-A-19845

  • 2011 - 2015

4․ Armenian Archdiocese of Romania 9-20, Armeneaca Street, District 2, 21042, Bucharest.Cultural Advisor․ Expert advice on priorities for historical monuments conservation and restoration․ Evaluation and analysis on the conservation status of historical monuments and wall paintings․ Technical Assistant, Documentation / lnvestigation for conservation and restoration of mural paintings to the "St. John the Baptist" Church, 1852, Arges County, Pitesti, Romania (20013 – 2014) LMI code: AG-II-a-B-13413

5․ Project Manager, Developing Technical Project / Research Documentation for the conservation and restoration of paintings on wood and polychrome wood to the "St. Mary / Assumption" Church, 1551, Botosani,Romania (2013) LMI code: BT-II-m-B-01758

6․ Technical Project for iconographic completion at the "Assumption of the Virgin Mary” Church, 1512,Hagigadar Monastery, Suceava County, Bulai Village, Romania (2013) LMI code: SV-II-a-A-05504

7․ Technical Assistant, Project for Iconographic repertoire at the "St. George” Church, 1912, Focsani County, Focsani,Romania (2013) LMI code: VN-II-m-B-06439.01

8․ Technical Assistant, conservation and restoration of wall paintings - "Assumption of the Virgin Mary” Church, 1512, Hagigadar Monastery, Suceava County, Bulai Village, Romania (September 2011 – August 2012)․

9․ Technical Project Development / Research Documentation for conservation and restoration of polychrome wood and wood paintings from "Assumption of the Virgin Mary” Church, 1512,Hagigadar Monastery, Suceava County, Bulai Village, Romania (2012)․

10․ Expert advice for conservation-restoration of wood painting and polychrome wood to the"Assumption of Virgin Mary" Church, 1512 Hagigadar Monastery, Suceava, Romania (2011)

  • 2015 - 2016

11․ Technical Assistant, photographic documentation Zion Synagogue Oradea, Bihor, LMI BH-II-m-B-01054

  • 2015 - 2016

12․ Expert advice on conservation and restoration of wall paintings – Archidiocese of Ramnic, Archbishop's Palace, 1850 – 1856. 1 Arhiepiscopiei Street, Ramnicu Valcea, Valcea County, Romania, LMI code: VL-II-m-A-09614.02։

Աշխատանքների մի մասը կատարվել է Պոլսո հայոց պատրիարքությունում, որտեղ նա ուներ գեղանկարչության և գեղարվեստական վերականգնման մշտական արվեստանոց[4]։

Ստաժավորման տարիների աշխատանքներ

  • Բուխարեստի Սբ․ Պառասկևեի – Բատիշտե անվան եկեղեցու վերանորոգում։
  • Ֆիլանտրոպիայի հիվանդանոցի Սբ. Ստելիանոսի մատուռի վերանորոգում։
  • Կռովու համայնքի Սբ․ Աստվածածին եկեղեցու որմնանկարներ։
  • Լայնիչի վանքի գլխավոր եկեղեցու որմնանկարներ։
  • Սուչեավայի Սբ․ Աքսենտիոսի եկեղեցու Զամկայի վանք՝ դիպլոմային աշխատանք։
  • Բազմաթիվ աշխատանքներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում, Պոլսո Հայոց պատրիարքարանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է երեք խմբակային ցուցահանդեսի և ունեցել է երեք անհատական ցուցահանդես Բուխարեստում, Օսլոյում և Սթավանգերում։ Հեղինակ է բազմաթիվ նկարների և վերականգնողական աշխատանքների Ռումինիայի, Ռուսաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիներում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Haik Azarian - armenian painter».(չաշխատող հղում)
  2. Lusine, Sargsyan. «ABOUT THE ART OF CONTEMPORARY ARMENIAN ICONOGRAPHER FROM ROMANIA DEACON HAIK AZARYAN».
  3. «Haik Azarian - armenian painter».(չաշխատող հղում)
  4. «Russian Modern Orthodox Icon».
  5. «Haik Azarian - armenian painter».(չաշխատող հղում)