Հայկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ադամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ադամյան
Ծնվել է1878[1][2]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1918[1][2]
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1][2]

Հայկ Ադամի Ադամյան (Փիլոսյան Հայկ, բանվոր Պողոս, 1878[1][2], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] - 1918[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրապիզոնում։ 1896 թ. գաղթել է Ռուսաստան, աշխատել Բաթումի և Թիֆլիսի ձեռնարկություններում։ 1901 թվականին դարձել է ՌՍԴԲԿ անդամ։ 1898 թ. Գ. Ղարաջյանի, Մ. Մելիքյանի, Ա. Կախոյանի հետ Թիֆլիսում հիմնել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901 թ. ձերբակալվել է, մինչև 1903 թ. նստել Մետեխի ու Պետերբուրգի բանտերում։ 1903 թ. արտաքսվել է Ռուսաստանից։ 1904 թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ակտիվորեն մասնակցել բանվորական շարժմանը։ Զարդարյանի հետ Ադամյանը հիմնադրել է «ԱՄՆ-ի սոցիալիստական հայ կազմակերպությունը» (1906), որը հարում էր ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցության ձախ թևին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանգնած է եղել ինտերնացիոնալիստական դիրքերում։

Մահացել է ապրիլի 16-ին, Դետրոյտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 64