Հայկական ֆիզիկական հանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական ֆիզիկական հանդես
Հապավում չունի
Լեզու անգլերեն
Խմբագիր Պրոֆ. Վլադիմիր Արությունյան
Հրատարակիչ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
Երկիր Հայաստան - Առցանց
Հրատարակության պատմություն 2008-ից մինչ հիմա
Հաճախականություն Եռամսագիր
Կայք http://www.flib.sci.am/eng/journal/Phys/

Հայկական ֆիզիկական հանդեսը (անգլերեն՝ Armenian Journal of Physics) մի վերանայված ֆիզիկայի գիտական էլեկտրոնային և ազատ մատչելիությամբ եռամսյա հանդես է, որը լույս է տեսնում 2008 թվականից։ Հրատարկիչն է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, և այն հրատարակվում է միայն առցանց։ Այն ընդունում է բնօրինակ ներդրումներ, վերանայող հոդվածներ, կարճ հաղորդակցություններ, ասուլիսի արձանագրություններ, համակարգչային ծրագրեր, ասպիրանտուրայի թեզերի կարճ պարունակություններ, ինչպես նաև այլ գիտական տեղեկատվություն տեսական, փորձառական, և կիրառական ֆիզիկայում և էլեկտրոնիկայում, որոնք գրվել են անգլերենով, և կարող են լինել աշխարհի որևէ երկրից։[1]

Հոդվածները ընդունվելուց հետո անմիջապես տեղադրվում են համացանցում։ Հոդվածները մատչելի են բոլորին՝ անվճար, հնարավորինս տարածված ունկնդիրներին հասանելի լինելու համար։ Հանդեսի կայքը նաև օգտագործում է համացանցը՝ տեղադրելու դինամիկ, բացմագույն գրաֆիկներ և հղումներ ներքին և արտաքին աղբյուրների։[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]