Հայկական փողոց (Կիև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական փողոց
Երկիր Ուկրաինա
Գտնվում էԴարնիցկի ռայոն
Երկարություն1,1 ± 0,1 կմ
Անվանվել էՀայաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական փողոց (այլ կիրառումներ)

Հայկական փողոց (ուկրաիներեն՝ Вірме́нська ву́лиця), փողոց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դարնիցկի շրջանում՝ Խարկովի մասսիվի Կրասնի Խուտոր տեղանքում։ Ձգվում է Միկոլա Բաժանի պողոտայից մինչև Յոլոչնի փողոց։

Հայկական փողոցը հարում են Դնեպրոդերժինսկի, Գորլովսկայա փողոցները, Խարկովի մայրուղին, Տաշքենդի և Բորովայա փողոցները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը ձևավորվել է 1950-ական թվականներին 240-րդ նոր անվանումով։ Ժամանակակից անվանումը կրում է 1953 թվականից[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական տրանսպորտի երթուղի փողոցով չի անցնում, քանի որ այն քաղաքային գլխավոր գիծ չէ և շատ նեղ է։ Հնարավոր է հասարակական տրանսպորտ նստել Խարկովսկի մայրուղու, ինչպես նաև օգտվել № 29 տրամվայից Տաշքենդի փողոցում։ Սակայն փողոցի տրանսպորտային ապահովման գլխավոր դերը կատարում է «Վիրլիցա» մետրոյի կայարանը, ինչպես նաև ոչ հեռու գտնվող Խարկովի հրապարակում մետրոյի «Բորիսպոլսկայա» կայարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рішення виконавчого комітету Київської міської Ради депутатів трудящих від 29 грудня 1953 року № 2610 «Про найменування міських вулиць» // Державний архів м. Києва, ф. Р-1, оп. 4, спр. 674, арк. 104–113.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]