Հայկական տվյալների տեղեկատու բազա (Armenian DataBase)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական Տվյալների տեղեկատու Բազա (Armenian DataBase) նախագիծը ստեղծվել է 2011 թվականի մայիսին։ Սույն նախագծի նպատակն է ստեղծել հայկական ամբողջական տեղեկատու։ Ի հակակշիռ հայկական բիզնես տեղեկատուների, այս նախագծում տեղեկատուի տեսքով ներկայացվում է հայկական միջավայրը, կենցաղը, ներկան ու անցյալը։

Իմանալ, թե ի՞նչ կա մեր շրջապատում, ի՞նչ կենցաղով է ապրում մեր միջավայրը, տեղեկացված լինելը ընդլայնում է մարդու գործողությունների և հնարավորությունների դաշտը՝ դառնալով նաև ապահով կյանքի գրավականներից մեկը։ Սրան հակառակ, անտեղյակ մարդն ինչ-որ առումով թերի, թերարժևորված կամ թերընկալված մարդն է։

Տեղեկացված լինելը անհատի սահմանադրական իրավունքի անքակտելի մասն է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Մեջբերված սահմանադրական իրավունքի կիրառման համար կարևորագույն միջոցներից է նաև ինտերնետը, որը, անկախ պետական սահմաններից, յուրաքանչյուրիս ազատորեն լայն հնարավորություն է տալիս փնտրելու, ստանալու և տարածելու տեղեկատվություն։

Ահա այս լույսի ներքո Հայկական տվյալների տեղեկատու բազան՝ http://adb.am (Armenian Database) կայքէջը, ևս նմանատիպ գործիք է՝ կյանքի կոչելու վերոգրյալ սահմանդրաիրավական նորմը, դյուրացնելու և նպաստելու սահմանադրական իրավունքի կիրառմանը։

Հայկական տվյալների տեղեկատու բազան ամենօրյա լրատվական կայք կամ նախագիծ չէ, այլ տվյալների բազա, որը Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ի՞նչ կա Ձեր միջավայրում, որտե՞ղ է այն գտնվում, ինչպե՞ս կարելի է կապ հաստատել այդ սուբյեկտի կամ օբյեկտի հետ և ինչպե՞ս կարելի է այդ մասին տեղեկացնել մեկ ուրիշին։ Ավելին, տվյալների բացակայության դեպքում այստեղ յուրաքանչյուրն ինքը կարող է իր ցանկալի տվյալները մուտքագրել տվյալների բազայում։

Սույն նախագծի մասին առավել մանրամասն կարդացեք Հայկական տվյալների տեղեկատու բազայի Ուղեցույց և հաճախ տրվող հարցեր էջում։

2013 թվականի հուլիսի 7-ից նախագիծը http://armeniandb.com հասցեից տեղափոխվել է http://adb.am

Նախագիծը ստեղծել է ԱԲՍՏՐԱԿՏ ընկերության կողմից։