Հայկական վերածնունդ կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական վերածնունդ կուսակցություն
Հայկական վերածնունդ
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Առաջնորդ Արթուր Բաղդասարյան
Հիմնադրված 1998
Գաղափարախոսություն ցենտրիզմ
Պաշտոնական գույն(եր) կապույտ
Շտաբ Երևան և Հայաստան
Միջազգայիին պատկանելություն Եվրոպական ժողովրդական կուսակցություն
Կայք oek.am/main/free_text/home_page.php

«Օրինաց Երկիր» կուսակցություն (հակիրճ՝ ՕԵԿ, որոշ ժամանակ կրել է՝ Հայկական վերածնունդ կուսակցություն անվանումը), կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է Արթուր Բաղդասարյանը։ Երկար տարիներ համագործակցել է տվյալ ժամանակ երկրում իշխող կուսակցություն համարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ստանալով նախարարական, մարզպետական և այլ պաշտոններ, իսկ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ստացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն: Ներկայումս իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական ուժ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունիսին Արթուր Բաղդասարյանն ընտրվել է իր իսկ կողմից հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ և անընդմեջ ղեկավարում է կուսակցությունը։

Մասնակցությունն ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններոմ ՕԵԿ-ը Ազգային Ժողովում ունեցել է 5 պատգամավոր՝ Հեղինե Բիշարյանը (խմբակցության ղեկավար), Մհեր Շահգելդյանը (խմբակցության քարտուղար), Իշխան Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը[1]: Կարեն Բոթոյանը (թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված), որը դուրս է եկել կուսակցությունից և դարձել անկախ պատգամավոր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]