Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպություն (Գերմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպություն, գրանցվել է Գերմանիայում, 1982 թվականին։ Խնդիր է դնում ուսումնասիրել ու չափագրել պատմական Հայաստանի տարածքում (Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Հյուսիսային Պարսկաստան) պահպանված հայ ճարտարապետության հուշարձանները՝ եկեղեցի, ամրոց, կամուրջ,խաչքար և այլ։ Իր հնարավորությունների սահմաններում մտադիր է մասնակցել այն ճարտարապետական կոթողների վերականգնմանը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Կազմակերպության ղեկավարությունը (գիտական խորհուրդ, վարչություն) գտնվում է Ախեն քաղաքում։ Վարչության նախագահն է դոկտոր Արմեն Հախնազարյանը։ Կազմակերպությունը մասնաճյուղ ունի նաև Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։