Հայկական ծագմամբ բյուզանդական կայսրերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բյուզանդական կայսրությունը Հայկական դինաստիայի ժամանակաշրջանում, 1025 թվական

Հայաստանը եղել է բազմաթիվ բյուզանդական մեծ կայսրերի և զորավարների հայրենիքը[1]։ Հայկական ծագմամբ, ամենաքիչը 16 կայսրեր և 11 կայսրուհիներ նստել են բյուզանդական գահին, միասնաբար կառավարելով կայսրությունը իր պատմության գրեթե մեկ երրորդի չափով։ Հայկական ծագում են ունեցել երեք կայսերական հարստություններ՝ Հերակլիոսների, Հայկական և Լակապինների[2]. Եվս երկու հարստություններ՝ Փոկասները և Դուկասները, ենթադրվում է, որ հնարավոր է ունենային հայկական ծագում։

Հայերը Բյուզանդիայում առանձին ժամանակներում եղել են առավել նշանակալի ազգային փոքրամասնություն, կայսրության իշխող դասակարգում զբաղեցնելով նշանավոր տեղ[3]. Կայսրությունը իր գագաթնակետին է հասել 9-10-րդ դարերում, երբ հայերը զինվորների և սպաների, պաշտոնավոր անձանց և կայսրերի տեսքով տիրապետող էին կայսրության սոցիալական, զինվորական և քաղաքական կյանքում ու շատ գործերում պատասխանատու էին նրա մեծության համար: Փաստացի Բյուզանդական կայսրությունը այս երկու դարերի ընթացքում դառնում է հունա-հայկական պետություն[4], որտեղ բոլոր կայսրերը, սկսած Բարսեղ Ա-ի թագադրումից (867 թ․) մինչև Բարսեղ Բ-ի մահը (1025 թ.), ունեցել են հայկական, կամ մասամբ հայկական ծագում[5]։ Համաձայն Ալեքսանդր Կաժդանի հաշվարկների, 11-12-րդ դարերում հայերը կազմել են կառավարող ազնվականության 10-15%-ը[3], հաշվի առնելով նաև այն անհատները և ընտանիքները, որոնց հայկական ծագումը ամբողջապես հավաստի չէ, այս հարաբերակցությունը գնալով ավելի է բարձրանում։

Ստորև ներկայացված են Բյուզանդական կայսրության կայսրերի ցանկը, որոնք ունեն հայկական ծագում ըստ ժամանակագրական կարգի։ Ծագումը որոշվել է ծնողներից մեկի էթնիկ ծագումով։

Կայսրերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Կառավարման տարիներ Նշումներ
Emperor Maurice.jpg Մորիկ
լատ.՝ Flavius Mauricius Tiberius
լատ.՝ Flavius Mauricius Tiberius Augustus
հուն․՝ Μαυρίκιος
օգոստոսի 14, 582 — նոյեմբերի 23, 602 Տիբերիոս Բ-ի փեսան։ Հավանական է համարվում հայկական ծագումը[6]։ Գլխատվել է ուզուրպատոր Փոկասի հրամանով։
Heraclius and Heraclius Constantine solidus.jpg Հերակլիոս Ա
լատ.՝ Flavius Heraclius
լատ.՝ Flavius Heraclius Augustus
հուն․՝ Ηράκλειος
հոկտեմբերի 5, 610 — փետրվարի 11, 641 Աֆրիկայի եքսարքոս Հերակլիոս Ավագի որդին, նրա շնորհիվ տապալել է Փոկասին։ Հերակլիոսների հարստության հիմնադիրը[7]։
Heraclius and sons.jpg Կոստանդին Գ
լատ.՝ Heraclius Novus Constantinus
հուն․՝ Κωνσταντίνος Γ' Ηράκλειος
փետրվարի 11, 641 — մայիսի 24, 641
գահակից, եղբոր՝ Հերակլիոս Բ-ի հետ
Հերակլիոս Ա-ի ավագ որդին։
Heraclius and sons.jpg Հերակլիոս Բ
լատ.՝ Constantinus Heraclionus
հուն․՝ Ηράκλειος Β′
փետրվարի 11 — մայիսի 24, 641
գահակից, եղբոր՝ Կոստանդին Գ-ի հետ
մայիսի 24 — սեպտեմբեր 641
միանձնյա
Հերակլիոս Ա-ի կրտսեր որդին։ Հեռացվել է սենատի կողմից և ուղարկվել աքսորի։
Mezezius (obverse).jpg Մժեժ
լատ.՝ Mezezius
հուն․՝ Μιζίζιος
668 — 669 Ուզուրպատոր, հռչակվել է Կոստանդ Բ-ին սպանած դավադիրների կողմից։ Կառավարել է Սիցիլիայում։
Solidus of Constantine IV.jpg Կոստանդին Դ
հուն․՝ Κωνσταντίνος Δ' (ο Πωγώνατος)
լատ.՝ Constantinus IV
սեպտեմբերի 15, 668 — հուլիսի 10, 685 Կոստանդ Բ-ի (Հերակլիոս Ա-ի թոռը) և Ֆաուստա Արշակունու որդին[8][9]։
Solidus of Tiberius Apsimar.jpg Տիբերիոս Գ
հուն․՝ Τιβέριος Γ' ο Αψίμαρος
լատ.՝ Tiberius Augustus
698 — 705 Հայկական ծագումը համարվում է հավանական[10]. Հռչակվել է բանակի կողմից, տապալել և վանքում մեկուսացրել Լեոնտիոս Բ-ին։ Գահընկեց է արել Հուստինիանոս Բ-ն, ապա նրան մահապատժի ենթարկել Լեոնտիոս Բ-ի հետ միասին։
Solidus of Philippicus Bardanes.jpg Փիլիպպիկոս Վարդան
հուն․՝ Φιλιππικὸς Βαρδάνης
լատ.՝ Philippicus Bardanes
դեկտեմբերի 11, 711 — հունիսի 3, 713 Հռչակվել է բանակի կողմից, տապալել և մահապատժի ենթարկել Հուստինիանոս Բ-ին (Կոստանդին Դ-ի որդին)։ Գահընկեց է եղել իր քարտուղար Արտեմիոսի կողմից, ով հետո դառնում է կայսր` Անաստասիոս Բ անունով։
Solidus Artabasdos Nikephoros (obverse).jpg Արտավազդ
հուն․՝ Ἀρταύασδος
լատ.՝ Artabasdos
հունիս, 741 — նոյեմբերի 2, 743
(բացի Փոքր Ասիայից)
Սկզբում` Արմենիակոն բանակաթեմի կառավարիչ: Կայսր է հռչակվել բանակի կողմից։ Եղել է Կոստանդին Ե-ի մրցակիցը, ով կառավարում էր Փոքր Ասիայում։ Կոստանդին Ե-ի հաղթանակից հետո Արտավազդը կուրացվել է և ուղարկվել վանք։
Solidus of Leo V the Armenian.jpg Լևոն Ե Հայ
հուն․՝ Λέων Ε΄ ὁ Ἀρμένιος
լատ.՝ Leo V Armenius
հուլիսի 11, 813 — դեկտեմբերի 23, 813
միանձնյա
դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820
դարձրել է որդուն՝ Կոստանդին Սմբատին գահակից
Հռչակվել է բանակի կողմից, հասել է Միքայել Ա Ռանգաբեի գահից հրաժարմանը իր օգտին։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։
Leo V solidus (reverse).jpg Կոստանդին Սմբատ
հուն․՝ Κωνσταντίνος Συμβάτιος
դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820 Իր հոր՝ Լևոն Ե Հայի գահակիցը։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։
Empress Theodora (wife of Theophilos).jpg Թեոդորա
հուն․՝ Θεοδώρα
հունվարի 20, 842 — 856 Թեոփիլոս կայսեր կինը։ Կառավարել է, որպես որդու՝ Միքայել Գ-ի խնամակալ։ Սերվում էր հայկական ընտանիքից, հավանաբար` Մամիկոնյանների իշխանական տոհմից։
Solidus Michael III (reverse).jpg Միքայել Գ
հուն․՝ Μιχαήλ Γ' (ο Μέθυσος)
840 — հունվարի 20, 842
հոր՝ Թեոփիլոսի գահակից
հունվարի 20, 842 — 856
մոր՝ Թեոդորա կայսրուհու խնամակալությամբ
856 — մայիսի 26, 866
միանձնյա
մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867
դարձնում է Բարսեղ Ա Մակեդոնացուն գահակից
Թեոփիլոս կայսեր և Թեոդորա կայսրուհու որդին։ Սպանվել է Բարսեղ Ա Մակեդոնացու կողմնակիցների կողմից։
Solidus-Basil I.jpg Բարսեղ Ա Մակեդոնացի
հուն․՝ Βασίλειος Α΄ (ο Μακεδών)
մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867
Միքայել Գ-ի գահակից
սեպտեմբերի 24, 867 — օգոստոսի 29, 886
միանձնյա, միևնույն ժամանակ՝
հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879
նրա գահակից է եղել որդին՝ Կոստանդին Մակեդոնացին
870-ին գահակից է դարձրել 2-րդ որդուն՝ Լևոն Զ-ին
879-ից գահակից է դարձրել 3-րդ որդուն՝ Ալեքսանդր Գ-ին
Ծագումով հայ է, ծնվել է Մակեդոնիա թեմում, որից էլ առաջացել է իր կողմից հիմնադրված Մակեդոնական հարստության անվանումը։ Իշխանության է եկել՝ սկզբում դառնալով Միքայել Գ-ի գահակիցը, ապա կազմակերպելով նրա սպանությունը։
Solidus-Basil I with Constantine and Eudoxia-sb1703 detail.jpg Կոստանդին Մակեդոնացի
հուն․՝ Κωνσταντίνος Μακεδών
հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879
Բարսեղ Ա-ի գահակիցը
բացի դրանից, 870-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
Բարսեղ Ա-ի ավագ որդին և գահակիցը։ Նախատեսվել էր, որ նա պետք է ժառանգի գահը, բայց 879 թվականին մահացել է։
Santa Teófano y León VI el Sabio.jpg Լևոն Զ Իմաստասեր
հուն․՝ Λέων ΣΤ΄ Μακεδών (ο Σοφός)
870-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Կոստանդինի գահակիցը
սեպտեմբերի 3, 879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի գահակիցը, իսկ 879-ից եղբոր՝ Ալեքսանդր Մակեդոնացու գահակիցը
օգոստոսի 29, 886 — մայիսի 15, 908
եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի գահակիցը
մայիսի 15, 908 — մայիսի 11, 912
եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և իր որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որի մահից հետո կառավարել է իր եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։ Կա մի տեսություն, ըստ որի Լևոնը կարող էր լինել Միքայել Գ-ի ապօրինի ծնված որդին, քանի որ նրա մայրը՝ Եվդոկիա Ինգերինան մինչև Բարսեղի հետ ամուսնանալը Միքայել Գ-ի սիրուհին էր։
Alexander of Constantinople.jpg Ալեքսանդր Գ Մակեդոնացի
հուն․՝ Αλέξανδρος Μακεδών
879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
օգոստոսի 29, 886-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը
մայիսի 15, 908 — մայիսի 11, 912
եղբոր՝ Լևոն Զ-ի և եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
մայիսի 11, 912 — հունիսի 6, 913
եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որից հետո կառավարել է եղբոր՝ Լևոն Զ-ի հետ, իսկ մի փոքր ուշ, եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։
Romanus I with Christopher, solidus (reverse).jpg Ռոմանոս Ա Լակապենոս
հուն․՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος
դեկտեմբերի 17, 920 — դեկտեմբերի 16, 944
փեսայի՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը, ապա հասել է իր 3 որդիների և 2 թոռների գահակից դառնալուն (կոչվում էին Լակապենոսներ)
Սերվում էր հայ գյուղացիներ ընտանիքից։ Ռոմանոսը սկզբում ծառայել էր, որպես կայսերական նավատորմի հրամանատար, ապա իր դստերը կնության տալով կայսրին՝ Կոստանդին Ծիրանածնին, դարձել էր վերջինիս գահակիցը։ Կայսրության իրական իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր[11].
Romanus I with Christopher, solidus (reverse).jpg Քրիստափոր Լակապենոս
հուն․՝ Χριστόφορος Λακαπηνός
մայիսի 20, 921 — օգոստոսի 14, 931
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։
Double-headed eagle of the Greek Orthodox Church.svg Ստեփաննոս Լակապենոս
հուն․՝ Στέφανος Λακαπηνός
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը, միևնույն ժամանակ՝
դեկտեմբերի 16, 944 — հունվարի 26, 945
եղել է ինքնիշխան
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։ 943 թվականին Ռոմանոս Ա-ի կազմած կտակից հետո, համաձայն որի նրա մահից հետո ավագ կայսր պետք է դառնար Կոստանդին Ծիրանածինը, Ստեփաննոսը եղբոր՝ Կոստանդինի հետ կազմակերպում է դավադրություն, և 944 թվականի դեկտեմբերի 20-ին եղբայրները իրենց հորը տանելով Պորտի կղզի, ստիպում են հրաժարվել գահից և բռնությամբ դարձնում վանական։ 40 օր կառավարելուց հետո, եղբայրները արտաքսվում են Կոստանդին Ծիրանածնի դեմ դավադրություն կազմակերպելու համար։
Double-headed eagle of the Greek Orthodox Church.svg Կոստանդին Լակապենոս
հուն․՝ Κωνσταντίνος Λακαπηνός
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին, եղբոր՝ Ստեփաննոսի հետ գահընկեց է արել իրենց հորը։
Double-headed eagle of the Greek Orthodox Church.svg Ռոմանոս Լակապենոս
հուն․՝ Ρωμανός Λακαπηνός
927 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին:
Double-headed eagle of the Greek Orthodox Church.svg Միքայել Լակապենոս
հուն․՝ Μιχαήλ Λακαπηνός
օգոստոսի 14, 931 — հունվարի 26, 945
Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին:
Romanos II.jpg Ռոմանոս Բ Կրտսեր
հուն․՝ Ρωμανός Β΄
ապրիլի 6, 945 — նոյեմբերի 9, 959
հոր՝ [Կոստանդին Ծիրանածին|Կոստանդին Է Ծիրանածնի]] գահակիցը
նոյեմբերի 9, 959 — մարտի 15, 963
միանձնյա
960-ից գահակից է դարձրել որդուն՝ Բարսեղ Բ-ին,
իսկ 962-ից մյուս որդուն՝ Կոստանդին Ը-ին
Կոստանդին Ծիրանածնի և Հեղինե Լակապենոսի (Ռոմանոս Ա Լակապենոսի դուստրը) որդին։
Nikiphoros Phokas.jpg Նիկեփորոս Բ Փոկաս
հուն․՝ Νικηφόρος Β΄ Φωκᾶς
հուլիսի 2, 963 — դեկտեմբերի 10, 969
խորթ որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը
Սերվում էր Փոկասների տոհմից։ Եկած Կապադովկիայից, որի բնակչության զգալի մասը այդ շրջանում կազմում էին հայերը[12], Հավանական է, որ Փոկասները ունեին հայկական ծագում[13][12]։ Զորահրամանատար Վարդաս Փոկասի որդին, կայսր է հռչակվել բանակի կողմից, ամուսնացել [Ռոմանոս II (Բյուզանդիայի կայսր)|Ռոմանոս Բ Կրտսերի]] այրի կնոջ՝ Թեոփանոյի հետ, ով իր որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի խնամակալն էր։ Սպանվել է Հովհաննես Ա Չմշկիկի կողմից, կնոջ՝ Թեոփանոյի օգնությամբ։
Histamenon nomisma-John I-sb1776 (cropped).jpg Հովհաննես Ա Չմշկիկ
հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής
դեկտեմբերի 10, 969 — հունվարի 10, 976
Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը
Զորահրամանատար, մասնակցել է Նիկեփորոս Փոկասի սպանությանը։ Հավանաբար թունավորվել է։
Costantino X - histamenon - Sear 1847v (reverse).jpg Կոստանդին Ժ Դուկաս
հուն․՝ Κωνσταντίνος Ι΄ Δούκας
նոյեմբերի 24, 1059 — մայիսի 22, 1067
1059-ից գահակից է դարձրել որդիներին՝ Միքայել Է Դուկասին և Կոստանդին Դուկասին
Դուկասների տոհմի էթնիկ պատկանելությունը հավաստիորեն պարզված չէ։ Կա հիպոթեզ, ըստ որի նրանք հայակական ծագում ունեն, բայց դա ապացուցված չէ[14]։ Կոստանդին Դուկասը իշխանության է եկել, հասնելով Իսահակ Ա Կոմնենոսի հրաժարականին ի օգուտ իրեն։
Andronikos III Palaiologos.jpg Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս
հուն․՝ Ανδρόνικος Γ' Παλαιολόγος (ο Νέος)
1325-ից իր պապի՝ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի գահակիցը
մայիս, 1328 — հունիսի 15, 1341
միանձնյա
Միքայել Թ Պալեոլոգոսի և հայ կայսրուհի Ռիթա Բ-ի (Կիլիկիայի Լևոն Գ արքայի դուստր) որդին։ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի թոռը և գահակիցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրիտանիկա հանրագիտարան. Հոդվածներ: Byzantine Empire, «The Macedonian era: 867—1025» բաժին:
    Armenia, բաժին «Ancient and premodern Armenia»:
  2. Robert H. Hewsen «Armenia: A Historical Atlas», The University of Chicago Press հրատ․, 2001. Էջ 92:
  3. 3,0 3,1 Ալեքսանդր Կաժդան «Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.». — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 147. — 190 с. — 1000 экз.
  4. Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 57:
  5. Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 39:
  6. John H. Rosser. Historical Dictionary of Byzantium. — 2-րդ հրատ․. — Scarecrow Press, 2011. — P. 199.
  7. Գագիկ Պողոսյան (Խաղբակյան) К изучению роли армян в управлении византийскими экзархатами (русский) // Регион и мир : գիտա-վերլուծական ամսագիր. — 2015. — Т. VI. — № 1—2. — С. 27—33. — ISSN 1829-2437.
  8. Peter Charanis, 'The Armenians in the Byzantine Empire,' Byzantinoslavica 22 (1961), 196—240.
  9. Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 496, 2151
  10. Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 2084
  11. Բրիտաննիկա հանրագիտարան. Статья: Romanus I Lecapenus
  12. 12,0 12,1 Ալեքսանդր Կաժդան Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 72—73. — 190 с. — 1000 экз.
  13. Mark Whittow «The Making of Byzantium, 600—1025», էջ. 339, University of California Press, 1996.
  14. Ալեքսանդր Կաժդան «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 655

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]