Հայկական ժողովրդական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժողովրդական թատրոնի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական թատրոնը ձևավորվել է հնագույն ժամանակներից՝ որսորդ, և երկրագործ, տոնակատարությունների առթիվ կազմակերպված խաղերի, հարսանեկան, թաղման և այլ ծիսակատարությունների տարրերի վերամարմնավորման հիմքի վրա։

Կապը մշակութային այլ ճյուղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժողովրդական թատրոնը կապված է երաժշտության, երգարվեստի, պարարվեստի ու բանավոր ստեղծագործության հետ։ Հնագույն թատերականացված պարերգային գործողություններում զարգացել է խոսքի, պարի, թատերական և երաժշտական արվեստների համադրումը, որը հայկական ժողովրդական թատրոնում պահպանվել է մինչև XX դարը։ Թատերականացված ներկայացումներն ու ծեսերը՝ գյուղ, հրապարակներում և եկեղեցիների բակերում, նաև մի շարք երաժշտական խաղեր նախկին թատերականացված գործողությունների մնացորդներ են, որոնք պահպանել են դերաբաշխումն ու երկխոսության ձևը բանավոր տեքստում։

Ժողովրդական թատրոնը տարբեր միջոցառումների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր շրջաններում հարսանիքներին խաղացել են գեղարվեստական թատերական գործողություններ («Ղադի», «Ուղտ և գող», նաև հարսանեկան ծեսերի պարեր ու երգեր, տիկնիկային ներկայացումներ և այլն)։ Բարեկենդանի օրերին ներկայացվել է ղարագյոզ (ստվերների տիկնիկային թատրոնի ավանդ, ներկայացում, ունի առաջավորասիական ծագում, հայկական միջավայրում տարածվել է հատկապես XIX դարում), դիմակահանդեսներն ուղեկցվել են երգով ու պարով, մրցումներով, ձիարշավներով, ըմբշամարտերով և այլն։

Լարախաղացությունը՝ ժողովրդական թատրոնի ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական թատրոնի ձևերից է նաև լարախաղացությունը, որը մինչև XX դարի սկիզբը պահպանել է իր պաշտամունքային նշանակությունը։ Ժողովրդական թատրոնում տարբերակվում են դերասանների և տիկնիկների թատրոնը։

Ժողովրդական թատրոնը պրոֆեսիոնալ չէ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն առումով ժողովրդական թատրոնը պրոֆեսիոնալ չէ, սակայն բոլոր ժողովուրդներն էլ ունեցել են այդ գործի մասնագետները՝ միմոսներ, շպիլմաններ, ժոնգլյորներ, սկոմորոխներ, գուսաններ, կատակագուսաններ, ծաղրածուներ, նաև դերասան-տիկնիկավարներ, որոնք խմբերով հանդես են եկել քաղաքներում ու գյուղերում, ներկայացրել պիեսներ (ըստ բանահյուս, թեմաների), ավելի ուշ՝ դրամատիկ, և արձակ գործերի մշակումներ։

Ժողովրդական թատրոնը՝ թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական թատրոնը նաև թատերական գեղարվեստական ինքնագործունեության բարձրագույն ձևն է, նրա զարգացման նոր և առավել բարձր աստիճանը։ Գեղարվեստական ինքնագործունեությունը ժողովրդական ստեղծագործության ձևերից է, որի երկերն ստեղծում և կատարում են ոչ պրոֆեսիոնալները՝ սիրողները, որոնք հանդես են գալիս միասին (խմբակ, ստուդիա, ժողովրդական թատրոն) կամ մենակ (երգիչ, ասմունքող, պարող, նվազող, ակրոբատ և այլն)։ Ժողովրդական թատրոնները ղեկավարել են ռեժիսորը և նկարիչը։

Ժողովրդական թատրոնի զարգացմանը նպաստող մշակութային գործիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական թատրոնի զարգացմանը նպաստել են թատրոնի և երաժշտության առաջադեմ գործիչները՝ դերասաններ Պողոս Արաքսյանը, Հովհաննես Աբելյանը, Արմեն Արմենյանը, Ամո Խարազյանը, Օվի Սևումյանը, Գրիգոր Ավետյանը, կոմպոզիտորներ Քրիստափոր Կարա-Մուրզան, Կոմիտասը, Անտոն Մայիլյանը և ուրիշներ, որոնց կազմակերպած սիրողական ներկայացումներն ու ղեկավարած երգչախմբերը հասել են կատարողական բարձր մակարդակի։

Ժողովրդական թատրոնների ստեղծումը տարբեր վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ժողովրդական թատրոններ են ստեղծվել Դիլիջանում, Էջմիածնում, Արթիկում, Ալավերդիում, 1960-1961 թվականներին՝ Տաշիրում, Արմավիրում, Վեդիում, Աշտարակում, Սպիտակում, 1962 թվականին՝ Գորիսում, Հրազդանում, Տավուշում, 1963 թվականին՝ Երևանի N 11 մշակույթի տանը, 1964 թվականին՝ Իջևանում, Եղեգնաձորում, Մեղրիում, Վանաձորում, 1969 թվականին՝ Նոյեմբերյանում, 1971 թվականին՝ Վայքում և այլուր։ Ժողովրդական թատրոնների միության փառատոներին մասնակցել են Հայաստանի բազմաթիվ թատերախմբեր։ Մի շարք ժողովրդական թատրոններին կից ստեղծվել են ստուդիաներ, որտեղ ուսուցանվել են դերասանի վարպետություն, բեմական խոսք, շարժում, դիմահարդարման արվեստ և այլն։ Ժողովրդական թատրոններին ներկայումս փոխարինում են մարզային թատրոնները (Ալավերդու, Արթիկի և այլն), որոնք ձգտում են պահպանել հայ թատրոնի լավագույն ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png