Հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում

Հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում, 1997-2011 թվականներին Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (Նախճավան պատմական երկրամաս) հայկական ներկայության հետքերի ամբողջական ոչնչացման գործընթաց է[2], որը, ըստ «Caucasus Heritage Watch» կազմակերպության աշխարհում քիչ նմանակներ ունի։ Ամբողջությամբ ոչնչացվել են 108 պատմական վայրեր, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիներ, վանքեր և գերեզմանոցներ[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Caucasus Heritage Watch» (կարճ՝ CHW, հայերեն՝ Կովկասյան ժառանգության մոնիտորինգ) հետազոտական խումբը բաղկացած է տարբեր համալսարանների հետազոտողներից և հետազոտություններ է անցկացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի հնագիտության և քաղաքական աշխարհագրության վերաբերյալ[4]:

Իր կայքում «Caucasus Heritage Watch»-ը հրապարակել է «Լուռ ջնջում» (անգլ.՝ Silent Erasure) վերնագրով ուսումնասիրություն, որտեղ տարիների ընթացքում վերլուծելով Նախիջևանի արբանյակային պատկերները՝ «առաջ և հետո» կադրեր հրապարակելով ցույց է տվել, թե ինչպես են 108 հայկական մշակութային հուշարձանները, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները ոչ միայն ավերվել Ադրբեջանի իշխանությունների կողմից 1997-2011 թվականներին, այլ այնպես են ջնջվել երկրի երեսից, որ նույնիսկ մի մասնիկ չի մնացել, որով հնարավոր լինի նույնականացնել ավերված օբյեկտը[2]։
CHW-ն իրադրությունն անվանել է «ցնցող» և աշխարհում քիչ նմանակներ ունեցող: Միևնույն ժամանակ, «գաղտնիությունը կարծես թե հանդիսանում է ոչնչացման քաղաքականության առանցքային կողմը»: Մինչև 2011 թվականը «Նախիջևանում հայկական ներկայության բոլոր ֆիզիկական հետքերը գործնականում անհետացել էին, հազվագյուտ բացառություններով, որոնք կարծես վերահսկողության արդյունք էին», նշում է CHW-ն:
CHW-ի կայքը ունի առանձին էջեր Նախիջևանի 68 հայկական եկեղեցիների և վանքերի և 40 գերեզմանատների համար (2023 թվականի հուլիսի դրությամբ), որոնք տրամադրում են արբանյակային պատկերներ յուրաքանչյուր օբյեկտի ոչնչացումից առաջ և հետո[2]:

CHW-ն նշում է.[2]․
Նախիջևանի մշակութային օբյեկտների ոչնչացումը տարբերվում է աշխարհի նման այլ երևույթներից իր կազմակերպվածությամբ եւ նպատակաուղղվածությամբ։ Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության 98%-ը, ըստ CHW-ի եզրակացության, ոչնչացվել[2]։
Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը 2022 թվականի փետրվարի 3-ին, կստեղծվի աշխատանքային խումբ, որի պարտականությունների մեջ է մտնում «ալբանական» կրոնական տաճարների վրա հայկական «հորինված» հետքերի հեռացումը[7]։

Ըստ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, պատմաբան Արգամ Այվազյանի, Նախիջևանում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 26 հազար հայկական մշակութային ժառանգության օբյեկտ[9][10]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]CHW-ի ուսումնասիրությունը և Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ընդհանուր ոչնչացումը հանրայնացվել են տարբեր լրատվամիջոցներում, ակադեմիական շրջանակներում, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների շրջանում և այլն[11][12][13][14]:
Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Խրիստոդուլոսը և Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդը հայտարարություն են տարածել Նախիջևանում հայկական հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին[15].
![]() |
Սրբազան վայրերի և հուշարձանների ոչնչացումը մարդկության պատմության ամենամութ էջերից մեկն է։ | ![]() |
Ոչնչացված օբյեկտների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է ոչնչացված օբյեկտների մասնակի ցանկը, որն ամբողջությամբ ներկայացված է CHW-ի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ[2]։

Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Պատկեր | Վայր | Կառուցման ամսաթիվ | Տեղակայություն | Նշումներ |
---|---|---|---|---|---|
Սուրբ Աստվածածին եկեղեցի | Կժաձոր, Շահբուզի շրջան | 12-13-րդ դարեր | 39°26′51″ հս․. լ. 45°43′25″ ավ. ե.HGЯO | Գտնվել է գյուղի կենտրոնական մասում։ Ավերվել է 1997-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում։ | |
Սուրբ Հովհաննես եկեղեցի | Ազնաբերդ, Քենգերլիի շրջան | 12-13-րդ դարեր | 39°26′19″ հս․. լ. 45°16′57″ ավ. ե.HGЯO | Գտնվում էր գյուղից հարավ-արևելք։ Դեռևս կանգնուն էր 2001 թվականի դրությամբ, սակայն այն ավերվել է 2001 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ | |
Սուրբ Հակոբ Հայրապետ եկեղեցի | Վերին Ագուլիս, Օրդուբադի շրջան | 11-12-րդ դարեր | 38°56′59″ հս․. լ. 45°58′49″ ավ. ե.HGЯO | Կանգուն էր 1980-ականներին և եղել է լավ պահպանված հուշարձան, սակայն ավերվել է մինչև 2000 թվականի փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածը։ | |
Սուրբ Աստվածածին եկեղեցի | Ալիապատ, Բաբեկի շրջան | 17-րդ դար | 39°13′39″ հս․. լ. 45°24′00″ ավ. ե.HGЯO | Գտնվում էր գյուղի կենտրոնական մասում։ Դեռ գոյություն ուներ 1980-ական թվականների վերջին, պատկերված է 1990 թվականների խորհրդային տեղագրական քարտեզի վրա։ Այնուամենայնիվ, մինչև 2005 թվականի մարտի 12-ը եկեղեցին ջնջվել է երկրի երեսից։ Եկեղեցու տեղում կառուցվել է այսպես կոչված «նահատակների» ծառուղի։ | |
Սուրբ Հովհաննես եկեղեցի | Բերդակ, Օրդուբադի շրջան | 15-րդ դար | 38°58′39″ հս․. լ. 45°57′36″ ավ. ե.HGЯO | Եկեղեցին ամբողջությամն ավերվել է 1997-2000 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Հետագայում, եկեղեցու տեղում կառուցվել է մզկիթ։ | |
Սուրբ Գրիգոր եկեղեցի | Գաղ, Ջուղայի շրջան | 12-13-րդ դարեր | 39°07′24″ հս․. լ. 45°44′50″ ավ. ե.HGЯO | Եկեղեցին դեռևս լավ պահպանված հուշարձան էր ուշ խորհրդային ժամանակաշրջանում (1980-ականներ)։ Ավերվել է 1997 թվականի մինչև 2001 թվականի հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ | |
Սուրբ Գևորգ եկեղեցի | ![]() |
Նախիջևան | 1869-1872 | 39°12′32″ հս․. լ. 45°24′23″ ավ. ե.HGЯO | Խորհրդային տարիներին դեռևս կանգուն հուշարձան էր։ Ամբողջությամբ քանդվել է 1997-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում։ |
Սուրբ Գևորգ եկեղեցի | Գյուլիստան, Ջուղայի շրջան | 1851 | 38°58′49″ հս․. լ. 45°35′06″ ավ. ե.HGЯO | Գտնվել է գյուղի հյուսիս-արևմտյան մասում գտնվող գերեզմանոցից դեպի հարավ։ 1988 թվականին ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ պատմական և մշակութային կոթողների ցանկում։ Կանգուն է եղել մինչև 2003 թվականի սեպտեմբերի 23-ը։ Ավերվել է 2009 թվականի մայիսի 28-ին։ | |
Սուրբ Գրիգոր եկեղեցի | Գեհենիք, Շահբուզի շրջան | 12-13-րդ դարեր | 39°27′46″ հս․. լ. 45°45′12″ ավ. ե.HGЯO | Գտնվել է գյուղի կենտրոնի բարձրադիր վայրում։ Կանգուն է եղել մինչև ուշ խորհրդային շրջանը։ 1988 թվականին ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ պատմական և մշակութային կոթողների ցանկում։ Ավերվել է 1997 թվականից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ | |
Սուրբ Գրիգոր եկեղեցի | Ազնաբերդ, Քենգերլիի շրջան | 12-13-րդ դարեր | 39°26′47″ հս․. լ. 45°16′46″ ավ. ե.HGЯO | Գտնվում էր գյուղի կենտրոնական մասում։ Կանգուն է եղել մինչև ուշ խորհրդային շրջանը։ Ամբողջությամբ ավերվել է 2001 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ | |
Սուրբ Գրիգոր եկեղեցի | Դիսար, Օրդուբադի շրջան | 17-րդ դար | 38°57′39″ հս․. լ. 45°55′49″ ավ. ե.HGЯO | Կանգուն էր 1980-ականներին։ Այն հիմնահատակ ավերվել է մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը։ | |
Սուրբ Նշան եկեղեցի | Ներքին Ագուլիս, Օրդուբադի շրջան | 9-րդ դար | 38°55′52″ հս․. լ. 45°59′09″ ավ. ե.HGЯO | Դեռևս կանգուն հուշարձան էր 1980-ականներին։ Ավերվել է 1997-2000 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Ամբողջությամբ ավերվերվել է 2000 թվականին։ | |
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի | Ներքին Ագուլիս, Օրդուբադի շրջան | 15-րդ դար | 38°56′54″ հս․. լ. 45°58′41″ ավ. ե.HGЯO | Եկեղեցին ավերվել է մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը։ | |
Սուրբ Քրիստափոր եկեղեցի | ![]() |
Վերին Ագուլիս, Օրդուբադի շրջան | 15-րդ դար | 38°57′26″ հս․. լ. 45°58′51″ ավ. ե.HGЯO | 1980-ականներին եկեղեցին դեռևս կանգուն էր։ Ավերվել է մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը։ |
Սուրբ Շմավոն եկեղեցի | Փառակա, Օրդուբադի շրջան | 12-րդ դար | 39°04′31″ հս․. լ. 45°53′37″ ավ. ե.HGЯO | Եկեղեցին լավ պահպանված է եղել ուշ խորհրդային ժամանակաշրջանում և ինչ-որ պահի հողին է հավասարվել 1997 թվականից մինչև 2000 թվականի փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում: Մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը, նախկին եկեղեցու տարածքում բացվել է այգի և մի քանի նոր շենքեր են կառուցվել։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ N.016, 38.95735908N / 45.98081794E, Site (2022 թ․ օգոստոսի 31). «St. Kristapor Church of Agulis». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Watch ©2022, Caucasus Heritage (2023 թ․ մայիսի 1). «Silent Erasure». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Азербайджан уничтожил 108 армянских церквей и кладбищ в Нахичевани – доклад CHW». Sputnik Армения (ռուսերեն). 2022 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Caucasus Heritage Watch / Our Team». caucasusheritage.cornell.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ N.035, 38.95530483N / 45.99148653E, Site (2022 թ․ օգոստոսի 30). «Mets Astvatsatsin Monastery of Agulis». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ N.335, 39.20893920N / 45.40650720E, Site (2022 թ․ օգոստոսի 29). «St. Gevorg Church of Nakhichevan». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Азербайджан объявляет о планах стереть армянские следы в церквях». russian.eurasianet.org (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ N.009, 38.96681860N / 45.98456330E, Site (2022-08-28). «St. Stepanos Church of Agulis». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «В Азербайджане уничтожают армянское цивилизационное наследие». Новости России, СНГ и мира - ИА REGNUM (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Баку уничтожил 26 тысяч армянских памятников в Нахичевани: Айвазян Видео». Rusarminfo (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Report shows near-total erasure of Armenian heritage sites | Cornell Chronicle». news.cornell.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «'Cultural erasure' in the Caucasus: new satellite imagery shows ongoing destruction of Armenian heritage sites». The Art Newspaper - International art news and events. 2022 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Safaryan, Anush (2022 սեպտեմբերի 12). «CHW has concluded a year-long investigation into the Armenian churches and cemeteries of Nakhchivan, Azerbaijan». Monument Watch (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ September 29, Kate Fitz Gibbon-; 2022 (2022 թ․ սեպտեմբերի 29). «Caucasus Heritage Watch: Azerbaijan is Destroying Armenian Heritage - Cultural Property News». Cultural Property News - Cultural Property News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
:|last2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Элладская Церковь протестует против разрушения армянских памятников в Нахичевани». pravoslavie.ru. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ N.310, 38.97754610N / 45.54818470E, Site (2022 օգոստոսի 29). «Amenaprkich Monastery of Old Jugha (Julfa)». ArcGIS StoryMaps (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուղայի խաչքարերի ոչնչացում
- Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից
- Պատմության կեղծարարությունն Ադրբեջանում
- Ազգային-մշակութային եղեռն
- Ադրբեջանի հայկական վանքերի և եկեղեցիների ցանկ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julfa on Arax and its funerary monuments // Armenian Studies In Memoriam Haig Berberian. Edudes Armeniennes. / Dickran Kouymijian. — Lisbon: Calouste Gulbenkian Foundation & Livraria Bertrand, 1986. — P. 9—53. — 883 p.