Հայկական աղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական աղ (salarmenicum), այլալեզու և հայերեն ալքիմիական ձեռագրերում հանդիպող արտահայտություն։ Որոշ ալքիմիկոսներ (Ջաբիր, Վ․ Վալենտինիուս, Ի․ Հոլանդ), հայկական աղը համարել են «փիլիսոփաների արևը», այն նուրբ ոգին, առանց որի անհնար է պատրաստել անմահության էլիքսիրը։

Տարբեր հեղինակներ հայկական աղ են անվանել սովորական կերակրի աղը, անուշադրը, պաղլեղը, մալաքիտը, լազուրիտը և այլ նյութեր, որոնք հավանաբար արտահանվում էին Հայաստանից։

Հայկական ձեռագրերում հանդիպում է նաև հայատառ սալարմենիկում ձևը։ Չի բացառվում նաև, որ վերջինս «սալամոնիակում» բառի աղավաղված ձևն է (սալամոնիակում-սալարմոնիակում-սալարմենիակում)։


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png