Հայկականություն-Արիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկականություն-Արիականություն
գերմ.՝ Armeniertum-Ariertum
ՀեղինակՀանս Շեդեր
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց պատմություն, Հայկական մշակույթ և Q115676851?
Բնօրինակ լեզուգերմաներեն
Էջեր48
Հրատարակման վայրՊոտսդամ
ՀրատարակիչԳերմանա-հայկական ընկերություն
Հրատարակման տարեթիվ1934
OCLC460171596
Թվային տարբերակanyflip.com/vgrh/zorx/

«Հայկականություն-Արիականություն» (գերմ.՝ «Armeniertum-Ariertum»), 1934 գերմանական Պոտսդամ քաղաքում լույս տեսած գիրք։ Գիրքը ներառում է Եվրոպայի մի շարք գիտնականների և հասարակական գործիչների ուսումնասիրություններն ու հոդվածները նվիրված հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։

Գրքի մեջ հետազոտողները հայ ժողովուրդը, հայ պատմություն, հայ մշակույթը և հայ արվեստը դիտարկում են գիտական ամենաբարձր չափանիշով, համաշխարհային մշակույթի և հնագույն քաղաքակրթությունների համապատկերի մեջ։ Գիրք կատարեց իր մեծ դերը և Եվրոպայում բնակվող հայությունը զերծ մնաց հրեաների և մի շարք այլ ժողովուրդների՝ Նացիստական Գերմանիայի կողմից պատրաստված ահռելի ճակատագրից։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը թարգմանվել է հայերեն, իտալերեն, ռուսերեն։ Առաջին անգամ գերմաներենից հայերեն է թարգմանել Երևանի պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի վարիչ Ալինա Տոնոյանը և Յուրի Խաչատրյանի ու Արա Գուրզադյանի խմբագրությամբ այն տպագրվել է «Գրական թերթ»-ում (1998, համարներ 2-12)։ Առանձին գիրքով այս թարգմանությունը լույս է տեսել 2001 թվականին[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dr. von Leer. Dr. Abeghian. Dr. Roth, Dr. Stier. Armeniertum Ariertum. Potsdam. 1934

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]