Հայկազ Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Ասլանյան
Ծնվել էմայիսի 5, 1903(1903-05-05)[1] կամ մայիսի 1, 1903(1903-05-01)[2]
Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 6, 1980(1980-10-06)[3] (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1966)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հայկազ (Հայկ) Գաբրիելի Ասլանյան (մայիսի 5, 1903(1903-05-05)[1] կամ մայիսի 1, 1903(1903-05-01)[2], Կողբ, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 6, 1980(1980-10-06)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Ասլանյանը ծնվել է 1903 թվականի մայիսի 1-ին Երևանի նահանգի Սուրմալու գավառի Կողբ գյուղում։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով ընտանիքի հետ միասին գաղթել է Երևան։ Ավելի ուշ, զրկվելով ծնողներից՝ քրոջ հետ տեղափոխվել է Էջմիածնի որբանոց։

1923-1926 թվականներին Հայկազ Ասլանյանը սովորել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանում[4], իսկ արդեն 1926-1929 թվականներին՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1929-1931 թվականներին դասախոսել է Թիֆլիսի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

1931-1953 թվականներին ղեկավարել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի, Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և ՀԿԿ Կենտկոմին առընթեր հանրապետական կուսակցական դպրոցի փիլիսոփայության ամբիոնները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղեկավարել է «Կոմունիստ» և «Սովետական Հայաստան» թերթերի պրոպագանդայի բաժինը։ 1944-1948 և 1956-1969 թվականներին նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության, ապա՝ փիլիսոփայության և իրավունքի բաժանմունքը։ 1958-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հանդեսի խմբագիր[5]։

1969-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պատմական մատերիալիզմի և գիտական կոմունիզմի բաժնի վարիչ։

Վախճանվել է 1980 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Հայկազ Ասլանյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ արդեն 1967 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Հայկազ Ասլանյանը հեղինակել է ավելի քան 50 գիտական աշխատություններ։ 1963 թվականին Ասլանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՍՄԿԿ XXIV համագումարը և արդի գաղափարախոսական պայքարը, 1972, տիտղթ. (Հ. Գ. Ասլանյան)։
  • Դիալեկտիկական մատերալիզմ, 1930, տիտղթ. (Հ. Ասլանյան)։
  • Идея прогресса в буржуазной философии истории, 1965, т.л. (Г. Асланян), конц. (Асланян Гайк Габриелович).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=13212
  4. «Ասլանյան Հայկազ Գաբրիելի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  5. Խմբագրական խորհուրդ (2009). Կենսագրականն հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 102. ISBN 9785808411623.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկազ Ասլանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564