Հայիթիի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայիթիի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՀայիթիի Հանրապետություն
Հաստատված1986 (1807) թվական
ՍաղավարտՓռյուգիական գլխարկ
ԿարգախոսL'Union falt la force
<<Միասնությունն ուժ է>>

Հայիթիի զինանշանը առաջին անգամ ներկայացվել է 1807 թվականին, իսկ ներկայիս ձևով՝ 1986 թվականին։

Յուրաքանչյուր կողմում երեք երկրի փաթաթված դրոշներն են, որոնք գտնվում են գազոնի վրա գտնվող արմավենու և թնդանոթների ետևում։ Գազոնի վրա բազմաթիվ իրեր կան, ինչպիսիք են թմբուկ, բյուգելհոռններ և նավի խարիսխներ։ Արմավենու վերևում փռյուգիական գլխարկ՝ որպես ազատության խորհրդանիշ։

Ժապավենը կրում է կարգախոս. ֆր.՝ L'Union fait la force («Միասնությունն ուժ է»), որը նաև մի քանի այլ երկրների կարգախոսն է։ Դա չպետք է շփոթել Հայիթիի ազգային կարգախոսի հետ, որն ըստ Հայիթիի Սահմանադրության՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» է։

Հայիթիի զինանշանի ամենավաղ օգտագործումը հայտնի է 1807 թվականից։ Զինանշանի վրա կան մի քանի ազգային դրոշներ՝ երկու թնդանոթով և արմավենու ծառերով։ Զինանշանը խորհրդանշում է հանրապետության անկախության համար մղվող ճակատամարտը։ Կարգախոսը ֆրանսերեն նշանակում է «Ուժ միասնության միջոցով»։ Խորհրդանիշի օգտագործումը երկու անգամ ընդհատվեց. մեկ անգամ եղել է Հենրի I-ի ժամանակաշրջանում։ Այն ժամանակվա նախագահ Հենրի Քրիստոֆն իրեն հռչակեց որպես Հայիթիի թագավոր և ընդունեց թագավորական զինանշան։ Զինանշանի դեղին վահանի վրա իր բոցերից վեր էր խոյանում մի փյունիկ, որի շուրջը հնգաթև աստղեր էին, և ժապավենի վրա Je renais de mes cendres (Ես կբարձրանամ մոխրի միջից) գրությունը։ Երկու արքայական թագադրված առյուծներ կրում էին վահանը երկու կողմերից, և ներքևում մեկ այլ ժապավենի վրա Dieu ma cause et mon épée (Աստված, իմ գործը ու թուրը) գրությունը։ 1814 թվականին Հենրի I-ը փոքր-ինչ փոխեց իր թագավորական զինանշանը, առյուծները հեռացվեցին և կարգախոսը փոխվեց լատինականի. Ex cineribus nascitur (Վերածնված մոխրից)[1]։ Մեկ այլ փոփոխություն տեղի ունեցավ 1849 թվականին, երբ գեներալ-նախագահ Ֆաուստին Սուլուկը թագադրվեց որպես կայսր Ֆաուստին I: Նա ընդունեց նոր կայսերական զինանշան՝ ցույց տալով երկու թնդանոթ և ֆրանսիական կայսերական արծիվը։ Երկու առյուծ կրկին օգտագործվեց որպես վահանը կրողներ, և ամբողջը դրվեց մանուշակագույն թիկնոցի մեջ, որի նշանաբանը նման էր Հենրի I-ի օգտագործած նշանաբանին. Dieu, ma patrie et mon épée (Աստված, իմ երկիրն ու թուրը)։ Կայսրը ստիպված էր լքել երկիրը 1859 թվականին, իսկ հին խորհրդանիշը հետագայում վերականգնվեց։ Այդ ժամանակվանից ի վեր զինանշանը նույնն էր, բայց գույներն ու իրերը որոշակիորեն փոխվել են[2]։

Զինանշանը Հայիթիի ազգային դրոշի վրա է, բայց ոչ նրա քաղաքացիական դրոշի վրա։

Պատմական զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haiti
  2. «National Arms of Haiti». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 15-ին.