Սուրբ Աստվածածին եկեղեցի (Անզալի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերն Էնզելիումից)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արտաքին տեսք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԲանդարե Անզալի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1855
Գմբեթ1 հատ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Բանդարե Անզալի քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Մոթահարրի պողոտայի վրա՝ իմամ Խոմեյնիի անվան հրապարակից ոչ հեռու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ բնակչությունը ծովափնյա Գիլանում սկսել է հաստատվել ուշ միջնադարում, մասնավորապես կենտրոնացել են ծովափնյա Բանդարե Անզալիում ու Ռաշթում։ 1840-ական թվականներին այստեղ ապրել են 70 տուն հայեր, որոնց մեծագույն մասը ժանտախտի համաճարակի ժամանակ հեռացել է։ Բանդարե Անզալիում եղել է հայկական եկեղեցի՝ սուրբ Ստեփանոս անունով, որն ավերվել է հրդեհի հետևանքով։

19-րդ դարում Ագուլիսից, Շամախուց, ինչպես նաև Աստրախանից և Հյուսիսային Իրանի հայաբնակ գյուղերից այստեղ հաստատվում են հայերի նոր խմբեր. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 1934 թվականին, քաղաքն ունեցել է 775 հայ բնակիչ։ 1855 թվականից գործում էին սուրբ Աստվածածին եկեղեցին, 1895 թվականից՝ սրբոց Վարդանանց դպրոցը[1]։ Իսլամական հեղափոխությունից հետո հայերի քանակը նվազել է մինչև 200[2]։

21-րդ դարում տարեկան մտկ անգամ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին երկօրյա այցելություն է կատարում Ռաշթ և Բանդարե Անզալի։ Տոնը համընկնում է սուրբ Աստւածածին եկեղեցու անվանակոչության տօնին, և երկրորդ օրը նույն եկեղեցում մատուցվում է պատարագ, Խաղողօրհնեքի արարողություն[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը երեսպատված է սպիտակ մարմարով, ունի միայն մեկ՝ զանգակատան գմբեթ։ Վերջինս կառուցված է արևմտյան կողմում՝ մուտքի վրա և ունի վեց պատուհան։ Խորանն ունի երեք կամար, կենտրոնում Մարիամ Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը ձեռքին[4]։

Եկեղեցուցոչ հեռու երկսեռ դպրոցն է՝ «սրբոց Վարդանանց» անունով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցին(չաշխատող հղում)
  2. «Էնզելի հրաշագեղ քաղաքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. Ուխտագնացութիւն դէպի Անզալի և Ռաշտ
  4. حضور شهروندان انزلی در کلیسای مریم مقدس (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։