Հայերն Աքքերմանում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հայերն Աքքերմանում թվաքանակով ամենաշատն էին՝ ամբողջ Մոլդովայի տարածքում (15-րդ դար)։ Ռումինացի պատմաբան Ն.Յորգայի կարծիքով, Աքքերմանում ավելի շատ հայեր կային, քան Սուչավայում, Սիրետում, Խոտինում, Յասսիում (Յաշում), Ռոմանում, Վասլույրում և ավելի ուշ Բոտոշանում միասին վերցրած։ Աքքերմանում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր։
1484-ին սուլթան Բայազիդ II Աքքերմանի հայերին գաղթեցրել է Կ.Պոլիս, որի հետևանքով թեև շատ է պակասել հայերի թիվը, սակայն քաղաքը, իբրև հայկական գաղթավայր, չի կորցրել իր կարևորությունը։ Աքքերմանի հայերը զբաղվել են առևտրով, արհեստներով, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Նրանք մինչև 18-րդ դարը որոշակի դեր են ունեցել առևտրում, սակայն 1787-1791-ի ռուս-թուրքական պատերազմը մեծ վնաս է հասցրել նրանց։ Ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանն այդ տարիներին եկել է Աքքերման և գաղթեցրել 852 հայ (142 ընտանիք) նախ՝ Դուբասար և ապա Գրիգորիոպոլ (1792)։ 19-րդ դարի սկզբին Աքքերմանում կար 150, 1911-ին՝ 100 հայ ընտանիք, իսկ 1933-ին՝ ընամենը 100 հայ։
Աքքերմանի հայկական դպրոցը սկզբում կոչվել է «Ժողովրդական դպրոց լուսավորչական հայոց»։ 1864-ին ունեցել է 64 աշակերտ։ 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ ստեղծվել է «Աքքերմանի Հայոց Կոմիտե» և տեղի հոգևոր առաջնորդ Երեմիա Ապրիլյանի ջանքերով անընդմեջ նյութական օժանդակություն ցույց տրվել Էջմիածնի հայ գաղթականների օգնության կոմիտեին։
|