Հայերի ցեղասպանությունն օսմանյան մամուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերի ցեղասպանությունը օսմանյան մամուլում, փաստաթղթերի ու նյութերի ժողովածու։ Կազմողներ՝ Մ. Գ. Ներսիսյան, և Ռ. Գ. Սահակյան, Մ. Ներսիսյանի խմբագրություն։ ժողովրդական խորհրդային պատմագրության մեջ Թուրքիայում հայերի կոտորածների մասին փաստագրական նյութերի աոաջին հրատարակությունն է։ Բաղկացած է երկու մասից. «Հայերի կոտորածները սուլթան Աբդուլ Համիդի (1876-1908) օրոք» և «Հայերի զանգվածային կոտորածները երիտթուրքերի կողմից (1909-1918)»։ ժողավածուն ամփոփում է գերազանցապես արխիվային և տարբեր լեզուներով հրատարակված դիվանագիտական փաստաթղթեր. Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի դեսպանությունների և հյուպատոսարանների՝ իրենց երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին ուղղված զեկույցներ ու զեկուցագրեր։ Այդ գաղտնի փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայ բնակչության զանգվածային ջարդերի և բնաջնջման նախապատրաստման ու իրականացման՝ ցեղասպանության քաղաքականության իրական պատկերը։ Նշանակալի տեղ է տրված իրադարձությունների անմիջական ականատեսների՝ օտարերկրացի ճանապարհորդների, միսիոներների, լրագրողների, բժիշկների՝ Անի, այդ թվում՝ Թուրքիայի դաշնակից կայզերական Գերմանիայի ներկայացուցիչների վկայություններին ու ցուցմունքներին։ Լայնորեն են ներկայացված հայերի զանգվածային ոչընչացման նկատմամբ համաշխարհային հասարակայնության արձագանքները՝ Ա. Ֆրանսի, Ժ. Ժորեսի, Ժ. դը Մորգանի, Վ. Բրյուսովի, Ա. Թոյնբիի, Ջ. Բրայսի, Յո. Լեփսիուսի, Յո. Մարկվարտի, Ա.Վեգների, Ֆ. Նանսենի, Հ.Գիբբոնսի և ուրիշներ ճառերն ու հրապարակային ելույթները։ Ժողովածուն ունի ընդարձակ նախաբան, ծանոթագրություններ ե մատենագիտություն՝ հայերեն, ռուս, և եվրոպական լեզուներով։ Հայերեն հրատարակությունը լրացված է նոր նյութերով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png