Հայերը Չարմահալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չարմահալ գավառում հայերը հաստատվել են 17-րդ դարի սկզբին՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Մինչեւ 18-րդ դարի 1-ին կեսը նրանք այստեղ բնակվել են զանգվածաբար։ Սակայն Չարմահալում ստեղծված անապահով վիճակը ծանր հեաևանքներ է ունեցել նաև Չարմահալի հայ բնակչության համար, որի թիվը հետագա տասնամյակներին խիստ նվազել է, ամայացել են բազմաթիվ մարդաշատ գյուղեր (Գյանդուման, Գիշնիգան, Դեհքորղ (այժմ՝ Շահրքորղ, գավառի վարչական կենտրոնը), Զիվրիգան, Շալամզար, Ռաստով, Սիրաք, Սուլուգան, Վաստիգան, Ֆռնդիգան են, անգամ է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան և այլն) կարևոր կենտրոն։ Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png