Հայերը Յոզղատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Յոզղատում , Անկարայի վիլայեթի հայաշատ քաղաքներից էր, համանուն սանջակի կենտրոնը։ Հայերն այստեղ հաստատվել են 17-18-րդ դարերում։ 1914 թվականին ունեցել է շուրջ 12 հազարամյակ հայ բնակիչ (ողջ բնակչության 40 %-ը), որոնք հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով (հայտնի էին մասնավորապես Ասլանյան և Քեստեկյան ընտանիքները, որոնք դուրս էին եկել եվրոպական շուկա)։

Քաղաքում գործել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Օհանյան, Վահանյան, Խորենյան դպրոցները (1914 թվականին՝ 3,1 հազար աշակերտ)։ 1915 թվականին Ցոզղատի և շրջակա 40-ից ավելի հայաբնակ գյուղաքաղաքների, ավանների ու գյուղերի բազմահազար հայությունը տեղահանվել է, մեծ մասը բնաջնջվել։ 1918 թվականին Յոզղատում վերաբնակվել է 260 հայ, որոնք հետագայում հեռացել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։