Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մարաղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Մարաղայումից)
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն
Կառուցման ավարտ17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Saint John Church (Maragheh) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մարաղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Քաղաքի միակ եկեղեցին է, գտնվում է Էրմանեսթան թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարաղայի հայությունը այստեղ է հաստատվել հիմնականում շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Ուրմիո լճից արևելք գտնվող այս քաղաքն ուներ հին պատմություն, և նրա բնակիչների մեջ կային նաև հրեաներ, ասորիներ, քրդեր, ազարիներ։ Հայերը բարեկամանում են քրիստոնեադավան ասորիների հետ, հաճախ և՝ ձուլվում իրենց հետ։ Տեղի հայերն ունեցել են սեփական բարբառը։ Հայերը Մարաղայում մեծ թիվ են կազմել մինչև 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը։ Նրանց թիվը զգալ էր նաև շրջակա գյուղաքաղաքներում և գյուղերում (Աջաբշիր, Բոնաբ, Դեհխառկան կամ Դուխարդան (այժմ՝ Ազհրշեհր), Զվարա, Խոջամիր, Ղալաջուղ, Մալհքան (Մալհքենդ), Շիշվան, Փեհրավա, Սըրըջ և այլն)։ Նրանց մի մասը Հայաստան էր տեղափոխվել դեռ Թուրքմենչայի պայմանագրի (1828) կնքումից հետո՝ Արցախում հիմնելով Մարաղա գյուղը։ Նախքան իսլամական հեղափոխությունը Մարաղայում ապրում էր 60 հայկական ընտանիք, գործում էր դպրոցը, եկեղեցին, կար գերեզմանատուն[2]։

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, ունի բարձր գերանածածկ ձեղունով։ Այն աղյուսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփված, բարձրադիր խորանաձև փորվածքներ ունի[3]։ Երկար տասնամյակներ մնալով լքված՝ եկեղեցին 2012 թվականիից ամբողջապես վերանո­րոգվում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հու­շար­ձանների պահպանման հիմնարկության կողմից` Ազգային առաջնորդարանի հետ համատեղ[4]։

20-րդ դարի սկզբին Մարաղան ուներ 838, իսկ 1928 թվականին՝ 1204 հայ բնակիչ։ Գործել են եկեղեցի (սուրբ Հովհաննես), դպրոց (Հակոբ-Խալաֆյան, ընդհատումներով գործել է 1899-1978 թվականներին)։ 1946 թվականի ներգաղթից հետո, երբ Հայաստան է տեղափոխվել Մարաղայի հայերի հիմնական մասը, համայնքն աստիճանաբար մարել է։ 1964 թվականին այստեղ բնակվել է 77, իսկ 1969 թվականին՝ միայն 20 հայ ընտանիք։ Վերջին հայ բնակիչները Մարաղայից հեռացել են 1970-ական թվականների վերջին։ Այժմ Մարաղայում հայեր չեն ապրում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մուտքը արևմտյան կողմում է՝ գմբեթին կից։ Այդտեղ է տեղակայված եկեղեցու զանգը։ Հյուսիսային և հարավային կողմերում՝ պատերի վրա, կան մի քանի պատուհաններ։ Բակի արևմտյան կողմում կան մի քանի սենյակ-լսարաններ, որոնք նախկինում օգտագործվել են դպրոցի ու վանքի համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  2. «Երբեմնի հայաշատ Մարաղա քաղաքի հայոց եկեղեցին կը վերաօծւի և կը վերաբացւի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  3. Մարաղայում վերանորոգվում է հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցին
  4. «սուրբ Հովհաննես եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.