Jump to content

Հայելիով Վեներան (նկար, Վելասկես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելիով Վեներան
տեսակգեղանկար
նկարիչԴիեգո Վելասկես[1]
տարի1644
բարձրություն122,5 սանտիմետր
լայնություն175 սանտիմետր
ժանրնյու և դիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
ներշնչված էՀայելիով Վեներան
https://www.wga.hu/html/v/velazque/07/0714vela.html կայք
Ծանոթագրություններ
 Venus del espejo (Velazquez) Վիքիպահեստում

«Հայելիով Վեներան» (իսպ.՝ La Venus del espejo), իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի վրձնին պատկանող կտավ է, որը ստեղծվել է 1647-ից 1651 թվականներն ընկած ժամանակահատվածում[3]։ Կտավում նկարիչը պատկերել է կիսամերկ, ընկողմանած վիճակում գտնվող Վեներային։ Վերջինս ժպիտով նայում է իրեն հայելու մեջ, որը բռնել է Էրոսը։ Նկարն այսօր պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Նկարի սյուժեն ստեղծելիս Վելասկեսը ներշնչվել է Վերածննդի վենետիկյան գեղարվեստի դարաշրջանից։ Ռենեսանսի դարաշրջանում ստեղծվում էին մեծ քանակությամբ այսօրինակ կտավներ՝ մերկ կանանցով, որոնք պարունակում էին դիցաբանական տեսարաններ։ Նման նկարներ ստեղծել են նաև Ջորջոնեն՝ «Քնած Վեներա», Տիցիանը՝ «Ուրբինյան Վեներա»։ Նկարում Վեներան ընկողմանած է աջ կողմի վրա։ Նա աջ ձեռքը դրել է գլխի տակ։ Իսկ Էրոսը պատկերված է ծնկաչոք վիճակում՝ երկու ձեռքով հայելի բռնած։

Բորգեզե հերմաֆրոդիտ՝ այս հռոմեական արձանից Վելասկեսը պատվիրեց իր համար բրոնզե տարբերակը

Նկարի ճշգրիտ ստեղծման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Միայն աշխարհին հայտնի է, որ նկարը ավարտին է հասցվել 1647-1651 թվականներին։ Ըստ ենթադրությունների հավանական է, որ Վելասկեսը «Հայելիով Վեներան»[4] կտավը ստեղծել է Իտալիա կատարած այցելության ժամանակ, քանի որ իսպանական ինկվիզիցիան արգելում էր նկարել կանացի մեր մարմին։ «Հայելիով Վեներան» Վելասկեսի վրձնին պատկանող այն բացառիկ պահպանված աշխատանքն է, որում պատկերված է կնոջ հոլանի մարմին։ XVIII դարի վերջին նկարը գտնվում էր դքսուհի Մարիա Կաետանա դը Սիլվա Ալբայի դղյակում։ Դքսուհու մահվանից հետո նկարը գնել է Մանուել Գոդոյը՝ Իսպանիայի կայսր Կառլոս 4-րդի ընկերն ու ֆավորիտը։ 1813 թվականին նկարը տեղափոխվում է Յորքշիրի կոմսություն՝ Միացյալ Թագավորություն[5]։ 1906 թվականին կտավը գնվել է Բրիտանիայի ազգային հավաքածուի ֆոնդի կողմից (The National Art Collections Fund) հատուկ Լոնդոնի ազգային պատկերասրահի համար։ 1914 թվականին նկարը զգալիորեն տուժեց սուֆրաժիստ՝ ֆաշիստ Մերի Ռիչարդսոնի կողմից։ Սակայն նկարը վերականգնվեց և կրկին վերադարձավ իր հին տեղը, որտեղ ցայսօր էլ ցուցադրվում ու պահպանվում[6] է։

Կտավը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարը հիշատակվում է իսպանական արքա Ֆիլիպ VI-ի մասին ֆիլմում՝ «Զմայլված արքան» (1991)։ Ժապավենում կա մի դրվագ, որտեղ մի աղջիկ- բնորդուհի կեցվածք է ընդունում նկարի համար։ Միայն մի տարբերություն է ակնհայտը, որ աղջկա հագին կարմիր գուլպաներ կան։
  • Ալեքսանդր Դեյնեկան 1936 թվականին ստեղծել է «Բնատիպարուհի» կտավը՝ «Հայելիով Վեներան» նկարի մոտիվներով։
  • Լուսանկարիչ Հելմուտ Նյուտոնն ունի մի լուսանկար վելասկեսյան մոտիվներով և կոչվում է՝ «Վելասկեսը իմ բնակարանում»։
  • «Հայելիով Վեներան» կտավը 2006 թվականին նկարահանված բրիտանական «Վեներա» ֆիլմի գլխավոր հերոսի ամենասիրելի ստեղծագործությունն է։ Նա մահվանից առաջ գնում է Լոնդոնի ազգային պատկերասրահ, որպեսզի վերջին անգամ դիտի այն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Торопыгина М. Ю. Веласкес. — Олма Медиа Групп, 2006. — С. 104—106. — 128 с. — ISBN 5-373-00156-2
  • Carr, Dawson W. Velázquez. Ed. Dawson W. Carr; also Xavier Bray, Javier Portús and others. National Gallery London, 2006. ISBN 1-8570-9303-8
  • Hagen, Rose-Marie and Rainer; What Great Paintings Say, 2 vols, Taschen, 2005,. ISBN 9783822847909
  • Harris, Enriqueta. Estudios completos sobre Velázquez։ Complete Studies On Velázquez, CEEH, 2006. ISBN 8493464325
  • Prater, Andreas. Venus at Her Mirror։ Velázquez and the Art of Nude Painting. Prestel, 2002. ISBN 3-7913-2783-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 RKDimages (նիդերլ.)
  2. Art UKArt UK.
  3. "The Rokeby Venus". National Gallery (London), London. Retrieved on 25 December 2007.
  4. |This discrepancy has been termed the "Venus effect" by researchers of the University of Liverpool, who argue that "since the viewer sees her face in the mirror, Venus is actually looking at the reflection of the viewer." Nonetheless, despite that her face is indeed turned as if looking at the viewer's reflection, weak but noticeable corneal reflections painted on her eyes indicate a direction of gaze not towards the viewers but rather away from them. It is as if Venus were gazing in the direction of what would have been her own reflection on the mirror were the discrepancy not to exist (her corneal reflections can be seen with the magnification tool on the right of the painting's image here). With her eyes to the right, the scene's illumination, which comes exclusively from the top left, could not produce such reflections on her corneas; it seems parsimonious that Velázquez —a master painter most unlikely to have erred on where to place reflections— created on purpose a scene that could not exist. Given this conflicting duality, it is noteworthy the main webpage of the National Gallery about the Rokeby Venus describes her as looking "both at herself and at the viewer" (even though she is described as "returning our gaze" in another Gallery webpage, Focus painting for February 2010 Արխիվացված 2011-02-04 Wayback Machine, retrieved on 27 September 2010).
  5. The painting was not universally accepted as Velázquez's work on its reintroduction to the public. The artist William Blake Richmond, in a lecture at the Royal Academy in 1910 claimed that "two pigments used in the picture did not exist in the time of Velasquez." The critic, James Grieg hypothesised that it was by Anton Raphael Mengs—although he found little support for his idea—and there was more serious discussion about the possibility of Velázquez's son-in-law and pupil, Juan del Mazo as the artist. MacLaren p. 76 dismisses both claims: "The supposed signatures of Juan Bautista Mazo and Anton Raphael Mengs in the bottom left corner are purely accidental marks."
  6. Nead, Lynda. "The Female Nude: Art, Obscenity, and Sexuality". New York: : Routledge, 1992. p. 2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայելիով Վեներան (նկար, Վելասկես)» հոդվածին։