Հայելիներ 2 (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելիներ 2
անգլ.՝ Mirrors 2
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], միստիկ ֆիլմ և ֆիլմ բռնաբարության և վրեժի մասին
Թեմավրեժ և գերբնական
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎիկտոր Գարսիա
ԴերակատարներՆիք Սթալ[1], Էմանուել Վոժիե[1], Քրիստի Կարլսոն Ռոմանո, Ուիլյամ Քեթ[1] և Ջեննի Շեյքշեֆթ
ԵրաժշտությունՖրեդերիկ Վիեդման
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունRegency Enterprises
Տևողություն90 րոպե
ՆախորդՀայելիներ

«Հայելիներ 2» (անգլ.՝ Mirrors 2), Վիկտոր Գարսիայի արտադրության ամերիկյան սարսափ ֆիլմ։ Ֆիլմը միանգամից թողարկվել է DVD տարբերակով[2]։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Հոկտեմբերի 19-ին կայացել է պրեմիերան ԱՄՆ-ում։ Ֆիլմը 2008 թ․ Հայելիներ ֆիլմի շարունակությունն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Մաքս Մեթեսոնը, ավտովթարում իր հարսնացուի մահից և իր կլինիկական մահից հետո ձեռք է բերում տարօրինակ և վախեցնող մի ունակություն՝ նա հայելիների մեջ տեսնում է ուրիշների համար անտեսանելի մի բան։ Տղան ընկնում է ծանր դեպրեսիայի մեջ և սկսում է օգտագործել ալկոհոլ և թմրանյութ։ Եվ միայն ողբերգությունից հետո մի տարի անց նա ինչ-որ չափով սկսում է ուշքի գալ։ Այդ պահից սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները։

Մեծ հանրախանութի պահակը՝ Հենրի Շոուն, ով լապտերով շրջում էր իր պահպանության տակ եղած տարածքով, հանում է հայելու վրայի ծածկոցը և սկսում է ծամածռվել հայելու առջև։ Հանկարծակի նա նկատում է, որ իր արտացոլանքը ինքնուրույն է շարժվում։ Հենրին հայելու մեջ ջարդում է լապտերը և սկսում է ծամել և կուլ տալ հայելու կտորները, իրական Հենրին սկսում է անտանելի ցավ զգալ, և իր դեմքի և պարանոցի վրա խորը հետքեր են հայտնվում, և նա արնաքամ է լինում։

Mayflower֊ի սեփականատիրոջ հոր խնդրանքով Մաքսն աշխատանքի է ընդունվում Հարիի փոխարեն , ով ողջ էր մնացել, բայց ազատվել էր աշխատանքից։ Աշխատանքի գնալու ճանապարհին նա մի աղջիկ է տեսնում, ով որոնման հայտարարություն էր փակցնում։ Խանութում հայրը ծանոթացնում է տղային իր առաջիկա աշխատակիցների հետ՝ կառավարիչ Քելլեր Լանդրոյի, մատակարարման հարցերով տնօրեն Ջեննա ՄըքՔարթի և փոխտնօրեն Ռայամ Փարքերի հետ։ Հենց այդ օրը Մաքսը հայելու մեջ տեսնում է աղջկա դիակ և խանութի աշխատակիցների սարսափելի մահը, որոնք հետո իրականություն են դառնում։ Մաքսը հարցնում է հայելուն դրա պատճառը. և հայելու մեջ իր արտացոլանքը միացնում է գրպանային լապտերը։ Հետևելով լույսի շողին, որը արտացոլվում է խանութում տարբեր տեղեր տեղադրված հայելիների միջոցով, նա բարձրանում է ձեղնահարկ և գտնում է նկարների արկղ, բացելով այն, նա վերցնում է աղջկա նկարով մի կրծքանշան, որի դիակը նա տեսել էր հայելում։ Նրա անունը Էլինոր Ռեյնս էր, նա Mayflower֊ում վաճառողուհի էր աշխատում։ Հետո Մաքսը, իջնելով հայելու մոտ, հետևում է նոր շողքի և հայտնաբերում է երկու ամսվա հնությամբ հայտարարություն Էլինոր Ռեյնսի որոնման մասին։

Զանգելով հայտարարության համարով՝ Մաքսը ծանոթանում է Էլիանորի քրոջ՝ Էլիզաբեթի հետ։ Նա սկզբում Մաքսին աննորմալի տեղ է դնում, բայց հետո, երբ Մաքսը պատմում է իր պատմությունը, Էլիզաբեթը նրա նկատմամբ վստահությամբ է լցվում։ Միասին նրանք պարզում են, որ Էլեանորի կորելու օրվա բոլոր տեսագրությունները ջնջված են, և որ դրանք ջնջել է Հենրի Շոուն։ Նրանք գնում են Հենրիի մոտ՝ նրան հարցաքննելու համար, բայց նա սարսափահար վախենում է բոլոր հայելիներից և պնդում է, որ հայելիները ուզում են սպանել իրեն։ Եվ իրենց հարցին ի պատասխան, թե ով է հրամայել իրեն ջնջել տեսանյութը, նա պատասխանում է. իր պետը՝ Քելլերը։ Վերադառնալով խանութ, Մաքսը և Էլիզաբեթը սկսում են փնտրել։ Դրա արդյունքում Մաքսը տեսնում է, որ ինչ-որ մեկը նկուղում շարժել է խողովակը, Էլիզաբեթի օգնությամբ նա նորից տեղաշարժում է խողովակը և մտնում գաղտնի տարածք, որտեղ և հայտնաբերում է Էլեանորի մարմինը։

Հենց այդ ժամանակ Էլիզաբեթի վրա է հարձակվում Քելլերը, բայց Էլիզաբեթը հասցնում է զգուշացնել Մաքսին և փախչել, Քելլերը տատանվում է, բայց որոշում է վազել աղջկա հետևից, իսկ Մաքսին թողնում է շինությունում, դրանից առաջ կրակելով նրա վրա, իսկ հետո անցքը փակում է խողովակով, և վազում Էլիզաբեթի հետևից։ Հասնելով նրան՝ նա հայելու վրա տեսնում է, որ Էլիզաբեթին չի բռնել, այլ Էլեանորային։ Քելլերի հիշողություններից պարզ է դառնում, որ ավելի վաղ սպանված երկու աշխատակիցներ որոշել էին չար կատակ խաղալ նոր աշխատակցուհի Էլեանորայի հետ և նրա խմիչքի մեջ թմրանյութ էին լցրել։ Աղջկան տուն տանել խնդրել էին Քելլերին՝ իմանալով, որ նա չի կարող դիմանալ գայթակղությանը։ Այդպես էլ լինում է ։ Նա բռնաբարում է աղջկան, բայց տեղի է ունենում չկանխատեսված մի բան՝ աղջիկն արթնանում է, խփում է Քելլերին և փախչում է մեքենայի միջից։ Դա նրան կատաղության էհասցնում։ Աղջիկը փորձում է թաքնվել պահեստում, բայց Քելլերը բռնում է նրան ու կատաղած նա խեղդում է աղջկան, մահից առաջ Էլիանորը նայում է հայելուն և իր հոգին մտնում է հայելու մեջ։

Հիշողությունները վերջանում են, երևում է, որ Մաքսը թեքում է խողովակը և վազում է Էլիզաբեթին փրկելու։ Քելլերը վախեցած ու կատաղած փորձում է խեղդել նրան, երևում է որ այն հայելին, որի մեջ ապրում էր Էլիանորի հոգին, ուզում է օգնել քրոջը, բայց չի կարողանում՝ միջից խփելով հայելուն, որի վրա պարզ երևում են իր ձեռքերի հետքերը։ Հասնում է Մաքսը, իր և Քելլերի միջև կռիվ է սկսվում։ Մաքսը նրան հրում է հայելու վրա և Էլիանորի հոգին նրան քաշում է ներս։ Լսվում են խուլ աղաղակներ և հայելու այն կողմում երևում են արյան հետքեր։

Վերջին մասը Հենրիի հարցաքննությունն է հայելու սենյակում։ Հենրին համակերպվում է, որ միևնույն է մեռնելու է, մոտենում է հայելուն և քմծիծաղով ասում է «Դե բարև Էլիանոր»։ Նրա մահը մենք չենք տեսնում բայց լսում ենք նրա հուսահատ, ցավով լի աղաղակները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/lustra-2
  2. «On DVD » Mirrors 2 » Reviews». rottentomatoes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]