Հայացքով բոցավառողը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայացքով բոցավառողըից)
Հայացքից բոցավառողը
Firestarter
Առաջին թողարկման շապիկ
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրԹրիլեր
Գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1980
Էջեր426
Հրատարակում(ներ)2003
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 29, 1980
ԳՄՍՀ0-451-16780-5
OCLC299877808 և 23612738
Կայքlib.ru/KING/firestart.txt
 Firestarter (novel) Վիքիպահեստում

Հայացքից բոցավառվողը․ (անգլ.՝ Firestarter), Սթիվեն Քինգի գիտաֆանտաստիկ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1980 թվականի սեպտեմբերին։ 1980 թվականի հուլիսին և օգոստոսին Omni-ում հրատարակվեց վեպից 2 հատված։ 1981 թվականին վեպն առաջադրվեց որպես Լավագույն վեպ British Fantasy Award-ում, Locus Poll Award-ում և Balrog Award-ում[1]։ 1984 թվականին գրքի հիման վրա ֆիլմ նկարահանվեց։ Գիրքը նվիրված է գրող Շիրլի Ջեքսոնին․ «Ի հիշատակ Շիրլի Ջեքսոնի, ով երբեք կարիք չուներ իր ձայնը բարձրացնելու»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի ֆակուլտետի ուսանող Էնդի Մակհին տասը տարի առաջ 200 դոլարով համաձայնել է մասնակցել խենթ բժիշկ Ուենլեսսի փորձարկմանը, որը ղեկավարում էր մի գաղտնի գործակալություն։ Փորձի նպատակն է պարզել մարդու ռեակցիան մի նոր գյուտի՝ կոդավորված «ЛОТ-6» անվամբ մի հարուցինոգեն նյութին։ Փորձի ժամանակ Էնդին ծանոթանում է ևս մի մասնակցուհու՝ Վիքի Թոմլինսոնի՝ իր ապագա կնոջ հետ։

Փորձի ժամանակ մասնակիցներին նյութը տալիս էին, և նրանք հարուցինոգենի ազդեցությամբ սկսում էին իրենց մեջ գերբնական հատկություններ հայտնաբերել։ Էնդին, օրինակ, կարողանում էր Վիքիի հետ խոսեկ առանց խոսքային ապարատն օգտագործելու, իսկ Վիքին կարող էր նրան իրեր տալ առանց ձեռքերն օգտագործելու։ Փորձից հետո շատ մասնակիցներ խելագարվեցին, բայց Էնդին ու Վիքին՝ ոչ։ Էնդիի մոտ պահպանված մտավոր ազդեցության ունակությունը, բայց միայն գլխացավերի ու այլ խնդիրների գնով, իսկ Վիքին պահպանեց թելեկինեզի թույլ կարողությունը՝ չիմանալով այդ մասին։

Քոլեջից հետո Էնդին ու Վիքին ամուսնանում են և աղջիկ ունենում՝ Չառլի անունով։ Երեխան անսովոր կարողություն է ունենում՝ հեռավորության վրա կրակ վառելու, այլ կերպ ասած՝ պիրոկինեզի։ Եվ երբ Չառլին մեծանում է, ծնողները նրան սովորեցնում են վերահսկել իր կարողությունները։

Սակայն «Կանտորան» չուշացավ։ Նրանք միշտ հետևում էին ծնողներին ու արտասովոր կարողությունների տեր երեխային։ Եվ երբ մի անգամ Չառլին գիշերում է դասընկերուհու տանը, լրտեսները հասկանում են, որ գործելու ժամանակն է։ Նրանք սպանում են Վիքիին և առևանգում Չառլիին։ Բայց երբ Էնդին գտավ նրանց մեքենան հրապարակում, ի վերջո կարողացավ ազատել աղջկան։ Էնդին վերցրեց դստերը և գնաց հեռու։

Առաջին տարին նրանք անցկացրին ամբողջ երկրում թափառելով, եղան գրեթե բոլոր նահանգներում։ Սակայն շուտով Չառլիի գլխում հիանալի գաղափար է ծագում ՝ ապրել Էնդիի քեռու մոտ։ Ամբողջ ձմեռը նրանք անցկացնում են քաղաքակրթությունից դուրս գտնվող այդ տնակում, չիմանալով, որ այդտեղ էլ են իրենց հետևում։ Երբ Էնդին թերթին նամակ գրեց՝ նրանց պատմելու պատմությունը, Կանտորան հետևում էր իրենց։ Ի վերջո, Կանտորային հաջողվում է բռնել փախստականներին։

Այժմ նրանք հսկվում են Կանտորայի առանձին տեսախցիկներով, և նրանց վրա փորձարկումներ են իրականացվում։ Չառլին, առանց հոր մնալով, հրաժարվում է փորձին մասնակցելուց։ Բայց Էնդին թմրանյութերի ազդեցությամբ կորցնում է կարողությունը։ Բայց հանկարծ մի օր հրաշք է լինում․ Կանտորայում անսպասելիորեն անջատվում է էլեկտրականությունը։ Էնդին, մնալով առանց թմրանյութերի, ինքն իրեն պարտադրում է հրաժարվել դրանցից։ Հիմա արդեն նա, կրկին իր կարողությունը վերականգնելով, կարողանում է ազդել Կանտորայի անդամների վրա։ Նրա պլանն է ուղղաթիռով փախչել դստեր հետ։ Բայց նրան դա հեշտ չէր տրվելու։ Խնդիրն այն էր, որ Չառլիին սկսում է հսկել մի մարդ՝ Ջոն Ռեյնբերդ անունով, ում նպատակն էր սպանել նրան։ Նա հանկարծ հայտնվում է այն վայրում, որտեղ Չառլին պայմանավորվել էր հորը հանդիպելու համար։ Վեպի վերջում Էնդին մահանում է, իսկ խելագարվարված Չառլին այրում է թե՛ կանտորայի անդամներին, թե՛ ամբողջ շինությունը։ Այժմ Չառլին որոշել է թերթին հարցազրույց տալ, որում պատմում է իր ու հոր արկածների մասին[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդի Մաքհի - անգլերեն լեզվի և գրականության ուսուցիչ, Չառլիի հայրը
  • Վիքի Մաքհի - տնային տնտեսուհի, Էնդիի կինը, Չառլիի մայրը։ Տիրապետում է թելեկինեզի հատկությանը։
  • Չառլի Մաքհի - Էնդիի և Վիքիի դուստրը։ Ունի պիրոկինեզի ուժեղ հատկություն։
  • Ջոն Ռեյնբերդ - Կանտորայի անդամ՝ մահվան դատապարտված։ Վիետնամի բանակի վետերան։ Ձեռք է բերում Չառլիի մասնակցությունը և համոզում նրան փորձին մասնակցել։
  • Ջեյմս Քեփ Հոլլիսթեր - Կանտորայի տնօրենը։ Մանկական տրավմայի հետևանքով սարսափելիորեն վախենում է միջատներից։
  • Պատրիկ Հոքսթեթթեր - Կանտորայի անդամ, գիտնական, հետաքրքրված է Չառլիի արտասովոր կարողություններով։
  • Իրվ Մենդերս - ֆերմեր։
  • Նորմա Մենդերս- Իրվի կինը։
  • Օրվիլ Ջեյմիսոն - Կանտորայի անդամ։
  • Էլ Ստեյնովից - Կանտորայի անդամ։
  • Ժոզեֆ Ուենլեսս - խենթ բժիշկը․ համալսարանի պրոֆեսոր, հարուցինոգենով փորձարկումներ անցկացնողը։
  • Հերման Պինշո - Կանտորայի անդամ, գիտնական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.isfdb.org/cgi-bin/title.cgi?1940
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]