Հայաստան (պաշտոնաթաթերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

«Հայաստան», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1980-1987-ին, հրատարակությունը վերսկսվել է 1991 թ․-ից։ Հրատարակող կազմակերպության ընդհատակյա գործելակերպի հետևանքով տպագրության վայրը, խմբագիրների, հոդվածագիրների անունները չեն նշվում։ Պարբերականությունն անորոշ է, մոտավորապես՝ ամենամսյա։

Սկզբում «Հայաստան»-ում հայերենի կողքին լույս էին ընծայվում նաև անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, թուրքերեն և իսպաներեն հոդվածներ։

1983-1987 թթ-ին հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն թողարկումները լույս են տեսել առանձին-առանձին։ 1991 թ․-ից հրատարակվում է միայն հայերեն։

Կարգախոսներն են «Կեցցե իրավազրկված ժողովուրդներու հեղափոխական միասնությունը», «Զինյալ պայքարը և քաղաքական ճիշտ գիծը ուղին Են Հայաստանի»։ Հրապարակում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պաշտոնական հաղորդագրությունները, տեղեկություններ ու մեկնաբանությաններ նրա զինված գործողությունների, նահատակ ու ձերբակալված անդամների մասին։ Անդրադառնում է սփյուռքահայ հասարակական կյանքին, միջազգային, հատկապես՝ մերձավորարլևելյան քաղաքական անցուդարձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png