Հայաստան և կարգավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստան և կարգավորում
Armenia and the Settlement
Armenia and the Settlement.jpg
Տեսակգիրք
Ժանրզեկուցագիր
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր44
Հրատարակման վայրԼոնդոն
Հրատարակման տարեթիվ1919
OCLC22272015
Թվային տարբերակwww.armenews.com կայքում (անգլ.)]

Հայաստան և կարգավորում, գրքույկ-զեկուցագիր է, որում ներկայացված են 1919 թվականի հունիսի 19-ի Վեսթմինսթերի կենտրոնական սրահում տեղի ունեցած Բրիտանիա-Հայաստան կոմիտեի հավաքույթի մանրամասները։

Բրիտանիա-Հայաստան կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտեն կազմավորվել է 1912-1913 թվականներին, որի նպատակն էր համակրանք ստեղծել Հայկական հարցի նկատմամբ, նպաստել վերջինիս լուծմանը։ Բրիտանացի հայանպաստ գործիչ Ջ. Բրայսն իր մասնակցությունն է բերել այս շրջանում հրավիրված կոմիտեի մի շարք նիստերին՝ հանդես գալով ելույթներով։ Կոմիտեի արձանագրությունները շատ կարևոր փաստաթղթեր են Հայկական հարցի, վերջինիս լուծման հնարավոր միջոցների, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Հավաքույթը ղեկավարել է Վիկոնտ Գլադսոնը, ներկա են եղել ու զեկույցներով հանդես եկել Ջ. Բրայսը, Թ. Փ. Օ’ Քոնները, Ա.Ուիլամսը, Ռ.Պերկսը, Ն.Բաքսթոնը, Ջ Փ. Գուչը, Ա.Աբրահամյանը։

Նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայսի այս տեսակետը կիսում էին մյուս ներկա քաղաքական գործիչները՝ Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակների շուրջ։ Ռոնալդ Բարրովսն իր ելույթում առաջարկում է հայերի համար նախատեսվող այդ միջոցառումներն ու մտադրությունները տարածել նաև Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների և առաջին հերթին նաև հույների նկատմամբ։ Անեուրին Ուլիամսն իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնում բրիտանացի հայանպաստ գործունեություն ծավալող անձանց։ Նա ընդդծում է այն գաղափարը, որ տեղի մուսուլման և քրիոտոնյա բոլոր բնակիչները պետք է և կարող են ապրել խաղաղ ու անվտանգ ապրել, եթե առաջնորդվեն ազատության կարգախոսով։ Ելույթ է ունեցել նաև ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ՝ Պաուլ Լաինբախը։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ նման նախաձեռնության և հրատարակած գրքերի համար, որոնք մանրամասներն են ներկայացնում հայերի հետ կատարվածն ու ներկա վիճակը։ Ելույթ է ունեցել նաև Աբրահամյանը՝ ներկայացնելով կոտորածների ենթարկված հայերի վիճակը։ Գեներալ Անդրանիկն իր ելույթում նշել է, որ 1 միլիոն հայեր զոհվեցին, մյուս մասն անօթևան են մնացել։ Ելույթի վերջում նա հույս է հայտնում, որ Դաշնակիցների կառավարություններն ու քաղաքակիրթ մարդասիրությունն կօգնեն հայերին դուրս գալ այդ իրավիճակից[1]։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հայերի կոտորածներն իրենց դաժանություններով գերազանցում են մյուս ժողովուրդների հետ կատարվածնեհո։

Քուխն իր ելույթում նշել է. Հայերի հետ կատարվածը չի կարելի անվանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած կոտորածներ, դա շարունակական, իրար հերթագայող կոտորածների շարք էր` 1894 թվականից սկսած։

Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia and Settlement, 1919, London.