Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (ՀԸԳՀ) (անգլ.՝ Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)), 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիր[1][2][3]։

2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը[4]։

Ստորագրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ կողմից` ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատկանշական է, որ 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան էր այց կատարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոյեմբերի 21-ին տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում բացել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը[5]։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին, նոյեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտավորություններին»։ Միաժամանակ նա ավելացրել է, որ «Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում ԵՄ-ն չի կարող փոխարինել Ռուսաստանին»[6]։

Վավերացում անդամ երկրների և Հայաստանի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման քարտեզ.       - Դեռ վավերացումը չի ավարտվել;       - Վավերացրած ԵՄ երկրներ;       - Հայաստան.
Երկիր Վավերացում Ծանոթագրություն
1 Էստոնիա Էստոնիա 12.01.18 [7][8]
- Հայաստան Հայաստան 18.04.18 [9][10]
2 Լատվիա Լատվիա 19.04.18 [11][12]
3 Լիտվա Լիտվա 24.05.18 [13][14]
4 Լեհաստան Լեհաստան 05.06.18 [15][16]
5 Բուլղարիա Բուլղարիա 13.06.18 [17][18]
6 Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 29.06.18 [19][20]
-  Եվրոպայի խորհուրդ (ԵԽ) 04.07.18 [21]
7 Դանիա Դանիա 19.09.18
8 Մալթա Մալթա 04.10.18 [22]
9 Ռումինիա Ռումինիա 18.10.18 [23]
10 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 18.01.19 [24]
11 Գերմանիա Գերմանիա 04.04.19 [25]
12 Հունգարիա Հունգարիա 15.04.19
13 Չեխիա Չեխիա 18.04.19 [26]
14 Ֆինլանդիա Ֆինլանդիա 29.04.19 [27]
15 Շվեդիա Շվեդիա 03.05.19
16 Սլովակիա Սլովակիա 08.05.19 [28]
17 Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 28.06.19
18 Իտալիա Իտալիա 25.09.19
19 Խորվաթիա Խորվաթիա 21.10.19
20 Սլովենիա Սլովենիա 26.11.19
21 Իռլանդիա Իռլանդիա 04.12.19
22 Նիդերլանդներ Նիդերլանդներ 12.12.19
23 Բելգիա Բելգիա 13.12.19
24 Ֆրանսիա Ֆրանսիա 18.12.19
25 Ավստրիա Ավստրիա 29.05.20
26 Հունաստան Հունաստան 07․07․20 [29]
27 Իսպանիա Իսպանիա 23.09.20 [30]

Երկրներ, որոնք դեռ չեն վավերացրել համաձայնագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  2. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  3. «New agreement signed between the European Union and Armenia set to bring tangible benefits to citizens - EEAS - European External Action Service - European Commission». EEAS - European External Action Service (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Լավրով․ Ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Ինքնիշխան Հայաստանը իրավունք ունի մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման․ Վոլինկին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Սկիզբը տրված է. Եվրամիությունից Էստոնիան առաջինը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Հայաստանը վավերացրեց ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». newsarmenia.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)
  11. Sputnik. «Լատվիան վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը». armeniasputnik.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  12. «Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  13. «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.pastinfo.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  15. «Լեհաստանի Սենատը միաձայն վավերացրել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  16. Sputnik. «Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ և ԵՄ համաձայնագիրը». armeniasputnik.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  18. «Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  19. «Լյուքսեմբուրգի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  20. «Լյուքսեմբուրգը ևս վավերացրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  21. «Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  22. «Minister Abela ratifies EU agreements with Armenia, Cuba and Afghanistan on behalf of Malta». foreignaffairs.gov.mt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  23. «Ռումիանիայի Սենատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  24. «Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը /լրացված/». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  25. «Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  26. «Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  27. «Ֆինլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  28. «Սլովակիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը». PanARMENIAN.Net. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  29. «Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». infocom.am. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]