Հայաստանի ցուրտ լեռնային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցուրտ լեռնային կլիմա, ՀՀ-ում ձևավորվում է լեռների բարձրադիր գոտում՝ 2400-3500 մ բարրձրություններում։

Արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը բարձր է։

Ձմեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռը երկարատև է (4-6 ամիս)՝ հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10°-ից -13 °C է։

Ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառը կարճատև է, զով։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը մինչև 10 °C է, առավելագույնը՝ 30 °C:

Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշունը կարճատև է, ցուրտ, հաճախակի են ձնաբուքը, ամպրոպը, մառախուղը, մերկասառույցը, ճենճառը։ Գերակշռում են ուժեղ քամիները։

  • Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 70 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 800-1500 °C
  • Տարեկան տեղումները՝ 700-800 մմ
  • Լանդշաֆտը մերձալպյան, ալպյան է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։