Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն
անգլ.՝ Horrors of Armenia: the story of an eye-witness
ՀեղինակՀովարդ Ուիլիամ Ուիլարդ
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայկական հարց և Համիդյան ջարդեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր86
Հրատարակման վայրՆյու Յորք
ՀրատարակիչArmenian Relief Association
Հրատարակման տարեթիվ1896
OCLC13450445
Թվային տարբերակarchive.org կայքում (անգլ.)]

Հայաստանի սարսափները. Ականատեսի վկայություն (անգլ.՝ Horrors of Armenia: the story of an eye-witness), Հովարդ Ուիլիամ Ուիլարդի 1896 թվականին Նյու Յորքում Հայկական Բարեգործական Միության (անգլ.՝ Armenian Relief Association) հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովարդ Ուիլիամ Ուիլարդի կենսագրական տվյալներն անհայտ են։ Միայն հայտնի է, որ նա երկու անգամ այցելել է Փոքր Ասիա` հայկական հարցը ուսումնասիրելու նպատակով։ Նա մեկն էր այն տասնհինգ լրագրողներից, ովքեր 1894 թվականին գործուղվել էին Լոնդոնից` հայերի կոտորածների մասին նյութ պատրաստելու, սակայն միակն էր, ով կարողացավ իր կյանքը վտանգելով մտնել Արևմտյան Հայաստանի այն շրջանները, որտեղ եղել և շարունակվում էին հայերի զանգվածային կոտորածները։ Արևմտյան Հայաստան կատարած երկրորդ այցելության ժամանակ թուրքական կառավարությունը արգելեց նրա մուտքը երկիր և անգամ գլխագին էր խոստացել վերջինիս համար[1]։

Գրքի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն օտարերկրյա ականատեսի անկողմնակալ և կարևոր մի վկայություն է, որում հեղինակը նկարագրում է մոտ մեկ ու կես տարվա ընթացքում իր կողմից ուսումնասիրած Օսմանյան կայսրության ներքին դրությունը և վեր հանում սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածների ողջ սարսափները։ Հովարդը հումանիտար օգնություն էր բաժանում հայ սովյալներին և, զրուցելով նրանց հետ, գրի առնում վերապրողների անձնական պատմությունները։

Հայ կանանց և աղջիկների համար պատվաբեր մահն ավելի նախընտրելի էր, քան ամոթով լեցուն այս անպատիվ կյանքը, որով նրանք ստիպված են ապրել։ Կոտորածներից հետո թուրք և քուրդ ջարդարարնեը կազմակերպում են մեծ գինարբուքներ, որտեղ զվարճանալու համար օգտագործում են հայ աղջիկներին ու կանանց։ Այս ամենը մի նպատակ ունի` հիմքից քանդել և վերջնականապես ոչնչացնել հայ ազգը։

Երբ ես բացեցի իմ առաջին օգնության կայանը, որպեսզի օգնեմ անպաշտպան, սոված և մերկ հայ կանանց, իմ ուշադրությունը գրավեց մի ծեր կին, ով կնճռոտված և վախեցած դեմք ուներ, և մերկ ոտքերով կանգնած էր ձյան մեջ` համեստաբար սպասելով իր հերթին։ «Դուք այնքան ծեր եք այս ցուրտ եղանակին մերկ ոտքերով ձյան մեջ սպասելու համար։ Մյուս անգամ կուղարկեք ձեր աղջկան, խնդրում եմ»։ «Ծե՞ր,- հեկեկաց նա,- իմ 19 տարին անցած ամիս է լրացել, ես աղջիկ չունեմ, ես հիմա մենակ եմ այս աշխարհում։ Աստծո կամոք ես էլ պետք է մեռնեի։ Իմ բոլոր ազգականներին սպանել են, քույրս իրեն գետն է նետել քրդերի ձեռքը չընկնելու համար, իսկ իմ փոքրիկ աղջկան նրանք սպանել են իմ աչքի առաջ` քարերի վրա նետելով։ Լավ է այդպես մեռնել, քան մեծանալ և դառնալ նրանց բռնաբարության զոհը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Howard, William Willard, Horrors of Armenia: The Story of Eye-witness, New York, Armenian Relief Association, 1896.