Հայաստանի շնորհապետական կուսակցություն
Հայաստանի շնորհապետական կուսակցություն
(անգլ.՝ Meritocratic Party of Armenia) | |
---|---|
![]() Հայաստանի շնորհապետական կուսակցության տարբերանշան | |
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Գուրգեն Սիմոնյան |
Հիմնադիր | Գուրգեն Սիմոնյան |
Հիմնադրված | մայիսի 28, 2024 |
Հայաստանի Ազգային ժողով | 0 / 105 |
Կայք | gurgensimonyan.com |
Հայաստանի շնորհապետական կուսակցություն (ՀՇՊԿ), գործող քաղաքական կուսակցություն։ Այն հիմնադրվել է 2024 թվականի մայիսի 28–ին Երևանում Գուրգեն Սիմոնյանի կողմից[1][2][3]։ Վերջինս նաև հանդիսանում է կուսակցության ղեկավարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 28-ին ՀՀ ԳԱԱ նախկին գիտաշխատող Գուրգեն Սիմոնյանը հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու մասին, նաև նախաձեռնելով նոր, այլընտրանքային քաղաքական կուսակցության ստեղծումը[1]։
Կուսակցությունը դեմ է Հայաստանի նախկին և ներկա իշխող իշխանություններին, և ձգտում է ստեղծել այնպիսի կառավարություն, որը չի ներգրավվելու նախկին կառավարությունների անդամներին։ Կուսակցությունը Ազգային ժողովում չունի քաղաքական ներկայացուցչություն և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցությունը հարում է մերիտոկրատիական արժեքներին և արժանիքների վրա հիմնված անհատների առաջխաղացմանը: Կուսակցությունը նաև ջատագում է կառավարությունում ավելի շատ կանանց ներգրավելու ակնառու պաշտոններում: Կուսակցությունը նույնականացվում է որպես եվրոպամետ և արևմտամետ[4]: Կուսակցությունն աջակցում է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանը և եվրաինտեգրման խորացմանը, միաժամանակ աջակցելով Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը[5][6]:
Կուսակցությունը հանդես է գալիս երկրում ռուսական ազդեցության վերացման օգտին և աջակցում է Հայաստանի դուրս գալը Ռուսաստանի գլխավորած բոլոր կազմակերպություններից, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)[7][8][9][10]:
2024թ․ հունիսի 27-ի հարցազրույցի ժամանակ Գուրգեն Սիմոնյանը քննադատել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում, նշելով որ «Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարձակվել է մեզ վրա», ինչպես նաև քննադատել է ռուսամետ ուժերին Հայաստանում ապակայունացնելու, կառավարական շենքերի վրա հարձակվելու և իշխանությունը ապօրինի զավթելու փորձերի համար։ Սիմոնյանը նաև աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ռազմական կապերը զարգացնելու աշխատանքները և սատարում է Հայաստանին արևմտյան երկրներից զենք գնելու քաղաքականությանը։
2024թ․ հուլիսին Գուրգեն Սիմոնյանը կոչ էր արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «About Gurgen Simonyan – Գուրգեն Սիմոնյան».
- ↑ «Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ». www.1lurer.am.
- ↑ «Գուրգեն Սիմոնյան. Թուրքիան չի հաջողվի նստել երկու աթոռի վրա».
- ↑ Technologies, Peyotto. «Հայաստանը կկործանվի, եթե Ռուսաստանը փրկի մեզ այնպես, ինչպես Արցախը․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am.
- ↑ Martikian, Naira (October 29, 2024). «"Armenia faces challenges if Georgia embraces the Eurasian path": Opinion from Yerevan».
- ↑ «Եթե չլինի ՀՀ-ն, ապա ժողովրդավարական աշխարհը բռնատիրությունների դեմ տանուլ կտա, որովհետև ՀՀ-ն վերահսկում է տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածք՝ Սյունիքը․ Գուրգեն Սիմոնյան». civic.am.
- ↑ ««Պետք էր ՀԱՊԿ-ից դուրս գալ դեռևս 2022-ի սեպտեմբերին». Գուրգեն Սիմոնյան». Hetq.am. July 10, 2024.
- ↑ Technologies, Peyotto. «Արևմուտքը փորձում է Հայաստանի «պորտալարը» կտրել. Գուրգեն Սիմոնյան (տեսանյութ)».
- ↑ ««ԱԳՆ-ն պետք է արագ հիվանդանա և նշի, որ չի կարող մասնակցել ռուսական ֆորմատին». Գուրգեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». Radar.am.
- ↑ «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ ից դուրս գալու գործընթացը պետք է ավարտին հասցնել դեկտեմբերին. Գուրգեն Սիմոնյան». Ազդագիր. November 21, 2023.
- ↑ Technologies, Peyotto. «Հեռացնե՛լ ՌԴ-ի զորքերը ՀՀ-ից, մենք կհսկենք մեր սահմանը․ այլապես մոռացեք ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմը․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am.
|