Հայաստանի նախագահական ընտրություններ (1996)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի նախագահական ընտրություններ (1996)
Հայաստան
սեպտեմբերի 22, 1996
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան Վազգեն Միքայելի Մանուկյան
Թեկնածու Լևոն Տեր-ՊետրոսյանՎազգեն Մանուկյան
Կուսակցություն ՀՀՇ ԱԺՄ
Ձայներ 646,888
(51.75%)
516,129
(41.29%)

Տեսակ նախագահական ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Նախագահ

Թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյան

Հաղթող Լևոն Տեր-Պետրոսյան

Նախորդ 1991

Հաջորդ 1998


Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg
Այս հոդվածը
«Հայաստանի
պետական համակարգը»

շարքի մաս է կազմում

Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի ունեցան 1996 թվականի սեպտեմբերի 22-ին[1]։ Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 51.3%-ը։ Մասնակցությունը 60.3% էր[2]։

Ընտրության կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996 թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով։

Թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածուի անուն,
տարիք, կուսակցություն
Քաղաքական պաշտոն Գրանցման տարեթիվ
Սերգեյ Գրիգորի Բադալյան
(49)
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
(1991–1999)
Ազգային ժողովի պատգամավոր
(1995–1999)
Վազգեն Միքայելի Մանուկյան
(50)
Ազգային ժողովրդավարական միություն
Vazgen Manukyan.jpg Հայաստանի վարչապետ
(1990–1991)
Հայաստանի պաշտպանության նախարար
(1992–1993)
Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ
(1993–)
Աշոտ Գառնիկի Մանուչարյան
(42)
Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն
Աշոտ Մանուչարյան 05.jpg Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
(1988-1990)
Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար
(1991)
Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական
(1991–1993)
Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան
(51)
Հայոց համազգային շարժում
Levon Ter Petrossian.jpg Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ
(1990-1991)
Հայաստանի նախագահ
(1991–1998)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարեցին Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

«Ազգային առաջադիմություն» և «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։

Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում ձևավորվեց ազգային համաձայնության դաշինքը, որին մաս կազմեցին «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազգային առաջադիմություն», «Ազգային պետություն», «Սահմանադրական իրավունք միություն», «Արցախ-Հայաստան» կուսակցությունները, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև ընդհատակում գործող Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Դաշինքի կողմից միասնական թեկնածու հայտարարվեց Վազգեն Միքայելի Մանուկյանը, ինչի հետ կապված թեկնածուներ Պարույր Արշավիրի Հայրիկյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, ինչպես նաև Լենսեր Աբգարի Աղալովյանը հայտնեցին ինքնաբացարկ։ Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 4 թեկնածու։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկնածու[3] Կուսակցություն Ձայներ %
4 Լևոն Տեր-Պետրոսյան Հայոց համազգային շարժում 646,888 51.75
2 Վազգեն Մանուկյան Ազգային ժողովրդավարական միություն 516,129 41.29
1 Սերգեյ Բադալյան Հայաստանի կոմունիստական կուսակցություն 79,347 6.34
3 Աշոտ Մանուչարյան Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն 7,529 0.62
Բոլորին դեմ 10,012
Անվավեր քվեաթերթիկներ 48,681
Ընդհանուր 1,333,204 100
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 2,210,189 60.32

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պետդեպարտամենտի առաջին արձագանքում, հիմնված սեպտեմբերի 23-ի՝ ԵԱՀԿ նախկնական գնահատակի վրա, նշվում էր ընտրությունների կազմակերպման առումով բարելավումների փաստը, ինչպես նաև նշվում էր, որ արձանագրված խախտումները էականորեն չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատում էր նաև ընդդիմության կողմից Ազգային ժողովի գրավումը՝ նշելով, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ։ Սակայն հոկտեմբերի 1-ին ու վերջնական հոկտեմբերի 14-ի զեկույցի հիման վրա ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է պաշտոնապես շնորհավորել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նշելով միայն, որ Հայաստանի պաշտոնական աղբյուրների համաձայն նա վերընտրվել է։ Նշվել է, որ ընդդիմությունը հավաքել է 41% ձայն, ինչպես նաև այն, որ ԵԱՀԿ զեկույցի համաձայն լրջագույն բացթողումները խաթարել են ընտրությունները։ Կոչ է արվել հարգելու միջազգային մարդու իրավունքները ու թույլատրել Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելելու բախումների արդյունքում ձերբակալվածներին։ հաղորդագրության մեջ նշվել է, որ ընտրակեղծիքներ հանդիսանում են լուրջ մտահոգության պատճառ[4]։

Նոյեմբերի կեսերին Երևան այցելեց ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ հանձնակատար Ջեյմս Քոլինսը, ով ըստ Հայաստանի Հանրապետություն թերթի Լևոն Տեր-Պետրոսյանին հանձնել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից շնորհավորական նամակ։ Սակայն նոյեմբերի վերջին Պետդեպարտամենտը պաշտոնապես հերքեց փաստը, որ Քլինթոնը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dieter Nohlen, Florian Grotz & Christof Hartmann (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p329 0-19-924958-X
  2. Nohlen et al., p336
  3. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-09-10 
  4. 4,0 4,1 «Report on Armenia's presidential election of September ... 4.SE 2:AR 5/2.»։ ԵԱՀԿ։ Դեկտեմբեր 1996։ Վերցված է 2020-07-06 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]