Հայաստանի կենսաբանական ռեսուրսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այս հոդվածը Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող կենսաբանական ռեսուրսների մասին է: Տե՛ս նաև Հայաստանի կենսաբազմազանություն

Հայաստանի կենսաբանական ռեսուրսները ներառում է օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում Է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ։ Ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ հազարից։ ՀՀ կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով։

Բույսերի մոտ 2000 տեսակներ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ հատկանիշներով։ Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում Է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մուֆլոն, մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Հայաստանը աշխարհագրորեն աչքի է ընկնում իր փոքր ցամաքային տարածքի վրա բազմազան բուսական աշխարհով: Երկրի տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1 կմ վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար։

Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող էնդեմիկներից են Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն։ Մնացորդային բույսերի մեծ մասը՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, սովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են։ Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը և այլն։

Կենդանական աշխարհի ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունում գրանցված 95 տեսակի կաթնասուն կենդաններից 1-ը գտնվում է կրիտիկական վտանգի տակ, 3-ը՝ ոչնչացման, 5-ը՝ վտանգված, 10-ը՝ վտանգվածին մոտ, 72-ը՝ քիչ մտահոգող, իսկ 5-ը՝ տվյալների անբավարարությամբ կարգավիճակում։ Կաթնասունների տեսակներից 29-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում[1]։

Հայաստանում վայրի կենդանիները օգտագործվում են որսորդական, ձկնորսական և դեղաբանական նպատակներով: Հայաստանում հանդիպող կաթնասուններից մոտ 20-ը օգտագործվում են որսորդական նկատառումներով: Դրանք են ազնիվ եղջերուն, բծավոր եղջերուն, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, գորշ արջը, լեռնայծը, վարազը, ջրասամույրը, ճահճակուղբը, կզաքիսը, աքիսը, գայլը, աղվեսը, անտառային կատուն, նապաստակը և այլն:

Մարդկային գործունեությունը բացասական ազդեցություն է ունեցել կենսաբազմազանությունների պահպանության վրա: Դա է պատճառը, որ նրանցից 29-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում:

Թռչուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում գրանցված են 349 տեսակի թռչուններ: Դրանց մի մասը օգտագործվում է որսորդական նպատակներով:

Դրանցից են Կովկասյան մայրեհավը, ուլարները, թխակապույտ աղավնին, կռնչան բադը, մոխրագույն բադը, սովորական լորը, անտառային աղավնին, մորակտցարը, մոխրագույն սագը և այլն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении. — Ереван, 2002. — ISBN 99930-935-6-4.