Հայաստանի կատվազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասիական առյուծ

Հին ժամանակներում ժամանակակից Հայաստանի տարածքում հանդիպում էին մի քանի տեսակի կատվազգիների արեալներ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է մեծ կատուների մեկ տեսակ՝ առաջավորասիական ընձառյուծ (Panthera pardus ciscaucasica) և հինգ տեսակի մանր կատուներ՝ կովկասյան լուսան (Lynx lynx dinniki ), եղեգնակատու (Felis chaus chaus), անտառային կատու (Felis silvestris), մանուլ (Otocolobus manul) և տափաստանային կատու (Felis silvestris lybica)։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծները և վագրակատուները Հայաստանի տարածքից անհետացել են վաղուց, վագրերն այստեղ ապրել են մինչև 20-րդ դարի սկիզբը, ընձառյուծները այս պահին ապրում են Հայաստանի տարածքում, սակայն նրանց թվաքանակը կազմում մոտավորապես 5-7[1]:

Վագրակատուները և առյուծները, որոնք բնակվել են Հայաստանում, պատկանել են ասիական ենթախմբին (Acinonyx jubatus venaticus - ասիական վագրակատու, Panthera leo persica - ասիական առյուծ)։ Վագրերը, որոնք նախկինում ապրել են Հայաստանի տարածքում, պատկանել են թուրանական ենթատեսակին (Panthera tigris virgata - թուրանական վագր), սակայն այսօր դրանք համարվում են վերացած տեսակ: Ընձառյուծներ այսօր կան Հայաստանում և պատկանում են առաջավորասիական ենթատեսակին. այն համարվում է ընձառյուծների ամենախոշոր ներկայացուցիչը[2]:

Ընձառյուծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընձառյուծների ժամանակակից արեալը Հայաստանում զբաղեցնում է մոտավորապես 2856,8 կմ² և զբաղեցնում է հարավային և հարավարևմտյան հատվածները (Վայոց ձոր, Արարատ (Խոսրով)[3] և ՍյունիքԱռաջավորասիական ընձառյուծը կամ կովկասյան ընձառյուծը մինչև 1970-ական թվականների սկիզբը ապրում էր ոչ միայն վերոնշյալ վայրերում, այլ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածներում՝ Սևանից հյուսիս, սակայն նրանց պոպուլյացիան անհետացել է: 1972 թվականին առաջավորասիական ընձառյուծը ստացավ պահպանվող տեսակի կարգավիճակ, իսկ 1987 թվականին ներառվեց Կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ[4]:

Այս գիշատչի տարածման արեալներից են՝ Գեղամա, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռները: Հիմնական գործոնները, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ընձառյուծներին, հետևյալն են՝ գերարածեցում, որսագողություն, հրդեհներ և մարդկային գործոն[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]