Հայաստանի գրողների միության յոթերորդ համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի գրողների միության յոթերորդ համագումարը տեղի է ունեցել 1976-ի ապրիլի 27-29-ը։

ՀԳՄ վարչության կազմը՝ ընտրված յոթերորդ համագումարում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԳՄ վերաստուգիչ հանձնաժողովի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ գրողների 6-րդ համագումարի պատգամավորներ՝ ընտրված ՀԳՄ 7-րդ համագումարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Աղաբաբյան
  • Գուրգեն Առաքելյան
  • Վիկտոր Բալայան
  • Վահագն Դավթյան
  • Ռազմիկ Դավոյան
  • Գևորգ Էմին
  • Հրանտ Թամրազյան
  • Սերո Խանզադյան
  • Սիլվա Կապուտիկյան
  • Ստեփան Կուրտիկյան
  • Հրաչյա Հովհաննիսյան
  • Հրանտ Մաթևոսյան
  • Լևոն Մկրտչյան
  • Վազգեն Մնացականյան
  • Հովհաննես Շիրազ
  • Վարդգես Պետրոսյան
  • Համո Սահյան
  • Մկրտիչ Սարգսյան
  • Կարեն Սիմոնյան
  • Գրիգոր Տեր-Գրիգորյան
  • Բագրատ Ուլուբաբյան

ՀԳՄ վարչության պլենումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-ի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀԳՄ նորընտիր վարչության պլենումը, որը քննարկեց կազմակերպական հարցեր։ Պլենումը ՀԳՄ վարչության առաջին քարտուղար ընտրեց Վարդգես Պետրոսյանին, երկրորդ քարտուղար՝ Լևոն Մկրտչյանին, քարտուղարներ՝ Մկրտիչ Սարգսյանին, Պերճ Զեյթունցյանին, Լևոն Կարագյոզյանին։

Հաստատվեց ՀԳՄ վարչության օրգանների խմբագիրները։ «Գրական թերթի» խմբագիր հաստատվեց Սաղաթել Հարությունյանը, «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր՝ Ստեփան Կուրտիկյանը, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Սիմոնյանը, «Գարուն» ամսագրի խմբագիր Անժիկ Հակոբյանը։

Պլենումին մասնակցում էին ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Կարլեն Դալլաքյանը, ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար Ն. Ֆեդորենկոն, ՀԿԿ Կենտկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանը։

Տեղի ունեցավ ՀԳՄ վերաստուգիչ հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Կարենցը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 587-588։