Հայաստանի անկախության հռչակագիր (1918)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Հայաստանի անկախության հռչակագիր
Տեսականկախության հռչակագիր
Հրատարակվածմայիսի 30, 1918

Հայաստանի անկախության հռչակագիր, Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունից հայկական նահանգների անկախության հռչակման մասին հայտարարություն, որը կատարվել է 1918 թվականի մայիսի 30-ին[1]։ Հայաստանի առաջին հանրապետության մասին հայտարարել է Թիֆլիսում 1918 թվականի մայիսի 28-ին[2]։ Անկախության մասին հռչակագիրը մշակվել է Նիկոլ Աղբալյանի կողմից և մայիսի 31-ին հրապարակվել մամուլում։ Առաջին պետությունը, որին ծանուցվել է Հայաստանի անկախության մասին, եղել է Իրանը[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական հայերենով՝

Յայտարարութիւն

Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով և Վրաստանի և Ազրբէջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն յայտարարած է հայկական գաւառների գերագոյն և միակ իշխանութիւնը։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մօտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարութիւն՝ Ազգային Խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար։

Հայոց Ազգային Խորհուրդ

1918թ․ մայիսի 30․

Թիֆլիս[4]

Ժամանակակից հայերենով՝

Հայտարարություն

Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար։

Հայոց Ազգային Խորհուրդ

1918թ․ մայիսի 30․

Թիֆլիս[5][6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «1918-ի մայիսին ոչ ոք չէր ուզում լսել Հայաստանի անկախության մասին, civilnet.am». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  2. 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, anca.org
  3. «Հայաստանը իր անկախության հռչակման մասին առաջինը տեղեկացրել է Իրանին. 13 հունիս, 1918, aniarc.am». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  4. ARF Archives Institute: Declaration of Independence (May 30, 1918) Արխիվացված Դեկտեմբեր 25, 2013 Wayback Machine
  5. Ինչո՞ւ Մայիսի 28-ը, Թաթուլ Հակոբյան, ՍիվիլՆեթ
  6. 1918-ի մայիսի 30. որ կուսակցություններն էին դեմ Հայաստանի հռչակմանը, aniarc.am