Հայաստանի Հանրապետություն (Սիմոն Վրացյանի գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետություն (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետություն
ՀեղինակՍիմոն Վրացյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմություն, քաղաքական փիլիսոփայություն
ԹեմաՀայաստանի պատմություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ1928

Հայաստանի Հանրապետություն, 1928 թվականին հրապարակված Սիմոն Վրացյանի աշխատություն։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Վրացյանը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տասնամյակի առթիվ գրել և 1928 թվականին Փարիզում հրապարակել է Հայաստանի Հանրապետության ամբողջական պատմությունը[1]։ Գրքում լուսաբանվել է առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի վիճակը, Ռուսաստանում հեղափոխական խմորումների հետևանքով Հայաստանում ստեղծված կացությունը, հայ-թուրքական պատերազմը, Սարդարապատի և մյուս հերոսամարտերի նշանակությունը[1]։

Աշխատության մեջ արտացոլվել են նաև Հայաստանի Հանրապետության հռչակման, հասարակական-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման, հայ-վրացական սահմանային վեճին, Արցախին, Զանգեզուրին, Նախիջևանին վերաբերվող խնդիրները։ Գրքի մեջ նաև զետեղված են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի արձանագրությունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն (խմբ. Ա.Մ. Հայրապետյան), Երևան, ««Հակոբ Մեղապարտ» տպագրատուն», 1903 — 2, էջեր 2 — 704 էջ. — 5-540-01452-9 հատ։