Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, այն մարմիններում, որտեղ նախատեսված է քաղաքացիական հատուկ ծառայություն (ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և ՀՀ Ոստիկանության որոշակի ստորաբաժանումներ) ծառայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներին շնորհվող բարձրագույն դասային աստիճան։ Այն ցածր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից և բարձր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանից։ Դասային աստիճանը շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն շնորհվում է բացառապես քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականների ցանկ