Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2004 թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում շնորհվում էր այն կոլեկտիվներին, որոնք նպաստել են գիտության, կրթության, մշակույթի զարգացմանը, ունեցել են մեծ վաստակ և ցուցաբերել բարձր կատարողական վարպետություն։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը շնորհվում է երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվներին՝ գիտության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Կոչման շնորհման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով, բացի այդ, անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է պատվավոր կոչումներ անձնական նախաձեռնությամբ, նաև պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Այլ կերպ ասած, միջնորդություն ներկայացնել կարող է ոչ թե Կառավարությունը, այլ պաշտոնատար անձինք։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը ներկայացվող պահանջները և միջնորդությունը ներկայացնելու կարգը, պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի ՆՀ-396 հրամանագրի համաձայն, կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Շնորհագիր և կրծքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2014 թթ. կոչմանն արժանացած անձանց շնորհվում էին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան։ «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով։

Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է ազգային պար (քոչարի)բռնած մարդկանց խմբի ցայտաքանդակ՝ ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ վաստակավոր կոլեկտիվ» գրությամբ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հետո հանձնվող շնորհագրի և կրծքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կրծքանշանը պատրաստված է բրոնզապատ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ալիքաձև շրջանից։ Զոլակն ունի 25 մմ երկարություն և 10 մմ լայնություն, պատված է եռագույն սառը արծնով։ Շրջանի տրամագիծը 36 մմ է։ Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է կոլեկտիվը խորհրդանշող ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով։ Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ» գրությամբ[3]։

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 2 կոլեկտիվի։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008 թ. - 1,
  • 2009 թ. - 1,

2010-2015 թթ. կոչումը չի շնորհվել։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվների ցանկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]