Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Զորքերի տեսակ | Վարչություն |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | ՀՀ ԶՈՒ ԳՇ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 2009 հունվարի 26[1] |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | Օնիկ Գասպարյան |
Կայք | mil.am |
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատ, ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԱ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։
Վարչական ապարատի պետն է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արիս Բրուտյանը[1]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Անուն | Պաշտոնավարման ժամանակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1 | Գեներալ-մայոր Արիս Բրուտյան | 2009 հունվարի 26-ից[1] |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատը կազմավորվել է 2009 թվականի հունվարի 26-ին։ Կազմավորման օրվանից առ այսօր ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավարն է գեներալ-մայոր Արիս Բրուտյանը[1]։
Խնդիրներ և գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական ապարատի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններով ու վարչական ապարատի կանոնադրությամբ։ Վարչական ապարատը գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՎԱ խնդիրներն ու գործառույթներն են[1].
- ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծա-հսկողական ապահովումը,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների փոխհարաբերությունների համակարգումը, ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, գլխավոր շտաբի պետի տեղակալների հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները կատարողներին հասցնելը և կատարման հսկողությունը,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ լիազորություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման կազմակերպումը և սահմանված ընթացքի ապահովումը,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու նյութատեխնիկական միջոցներով ապահովման կազմակերպումը,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանների, կարգադրությունների նախագծերի մշակումը, նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը և կատարողներին հասցնելը,
- Զինծառայողների, քաղաքացիների նամակների, բողոքների, առաջարկությունների և դիմումների ընդունումը, հաշվառումը և ուսումնասիրումը, դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստման կազմակերպումն ու ստորագրման ներկայացումը,
- իր իրավասության սահմաններում պաշտպանության նախարարության աշխատակազմի, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների և զորամասերի, իսկ անհրաժեշտության դեպքում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության իրականացումը,
- իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։