Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ «Անդրանիկ Օզանյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001 թ. հուլիսի 20-ից։

1. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվում են.ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։

2. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները։ Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին։

3. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

4. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական։

5. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալից հետո։

6. ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում։