Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), փաստաթղթերի ժողովածու (պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբագրությամբ), հրատարակվել է 1972 թ. Երևանում (կազմ. Ջ. Կիրակոսյան, Ռ. Սահակյան)։ Ամփոփում է հայ ժողովրդի քաղաքական պատմության, հայկական հարցի խնդիրներին վերաբերող պաշտոնական վավերագրեր (պայմանագրեր, համաձայնագրեր, զեկուցագրեր և այլ դիվանագիտական գրագրություններ), որոնք ընդգրկում են Թուրքմենչայի պայմանագրից (1828) մինչև Լոզանի կոնֆերանսն (1922-23) ընկած ժամանակաշրջանը։ Ժողովածուն, որում տեղ են գտել 356 փաստաթուղթ, բաղկացած է երեք մասից.

  • Հայաստանը միջազգային դիվանագիտության փաստաթղթերում (18281917),
  • Հայաստանը խորհրդային արտաքին քաղաքականության փաստաթղթերում (19171922),
  • Արևմտաեվրոպական դիվանագիտությունն ու Հայաստանը (1918-1923)։

Ժողովածուի փաստաթղթերը հիմնականում քաղված են մի շարք հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն հրատարակություններից։ Ժողովածուն ունի առաջաբան, ծանոթագրություններ ու անվանական ցուցիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։