Jump to content

Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանը Օլիմպիական խաղերում

Հայաստանի դրոշ
ԱՕԿ կոդ  ARM
ԱՕԿ Հայաստանի օլիմպիական կոմիտե
Կայքwww.armnoc.am
Օլիմպիական պատմություն
Ամառային խաղեր
Ձմեռային խաղեր
Այլ երկրների կազմում
Ռուսական կայսրություն (1900–1912)
Խորհրդային Միություն (1952–1988)
Միացյալ թիմ (1992)

Հայաստանը 1994 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում, Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում 1994 թվականի փետրվարի 12-27-ին տեղի ունեցած օլիմպիական խաղեր, որտեղ Հայաստանն առաջին անգամ հանդես է եկել ձմեռային օլիմպիական խաղերում որպես անկախ պետություն։ Հայկական պատվիրակությունը ներկայացրել են երկու բոբսլեիստներ՝ ամերիկահայ Քեն Թոփալյանը և Ջո Ալմասյանը։ Նրանք մրցել են թիմով երկամարտի մրցումներում, որտեղ զբաղեցրել են 36-րդ տեղը:

Հայաստանը կրկին անկախ պետություն է դարձել Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականին[1]: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից 1992 թվականի դեկտեմբերի 31-ին[2]: Լիլեհամերի խաղերը Հայաստանի առաջին խաղերն են, որպես անկախ պետություն, և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը մասնակցել է բոլոր ամառային և ձմեռային օլիմպիական խաղերին[3]:

1994 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունեցել փետրվարի 12-27-ը, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 1737 մարզիկ, որոնք ներկայացրել են 67 Ազգային օլիմպիական կոմիտեներ[4]: Լիլեհամեր մեկնած հայկական պատվիրակությունը ներկայացրել են բոբսլեիստներ Քեն Թոփալյանտ և Ջո Ալմասյանը[5]:

Ստորև ներկայացված է 1994 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի մասնակիցների թվի ցանկը[6]։

Սպորտաձև Տղամարդիկ Կանայք Ընդհանուր
Բոբսլեյ 2 2
Ընդհանուր 2 0 2

Բոբսլեյի մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբսլեյի մասնակիցներից Քեն Թոփալյանը եղել է 30 տարեկան Լիլեհամերի խաղերի ժամանակ՝ ծնունդով Փոթաքեթից (Ռոդ Այլենդ)[7]։ Մյուս մասնակիցը՝ Ջո Ալմասյանն այդ ժամանակ եղել է 26 տարեկան՝ ծնունդով Ֆրամինգհեմից (Մասաչուսեթս)[8]։ Հայկական երիտասարդական լիգայի միջոցով նրանք ընկերացել են, նրանցից ոչ մեկը նախկինում երբեք չէր եղել Հայաստանում[7]։

Երկտեղանի սահնակով բոբսլեյի մրցույթը տեղի է ունեցել երկու օր՝ փետրվարի 19-20-ը, յուրաքանչյուր օր անցկացվել է երկու վազք, բոլոր չորս վազքերի ժամանակների գումարը օգտագործվել է վերջնական տեղը որոշելու համար[9]։ Առաջին օրը հայկական սահնակը գրանցել է 54.85 վայրկյան[10] և 55.03 վայրկյան[11]։ Գիշերը նրանք 43 մրցակից թիմերի մեջ զբաղեցրել են 37-րդ տեղը[12]։ Հաջորդ օրը նրանց վազքի ժամանակները կազմել են 54.92 վայրկյան[13] և 55.01 վայրկյան[14]: Սա նրանց ընդհանուր ժամանակը դարձրել է 3 րոպե 39.81 վայրկյան, ինչի շնորհիվ նրանք զբաղեցրին 36-րդ տեղը[9]։ Այդ օլիմպիական խաղերում ոսկե և արծաթե մեդալները նվաճել են շվեյցարացի սահնակավարները, իսկ բրոնզը՝ իտալական թիմը[9]։

Մարզիկ Միջոցառում Եզրափակիչ
Վազք 1 Վազք 2 Վազք 3 Վազք 4 Ընդհանուր Դասակարգում
Ջո Ալմասյան
Քեն Թոփալյան
երկտեղանի սահնակ 54.85 55.03 54.92 55.01 3:39.81 36

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Armenia – Countries – Office of the Historian». United States Department of State. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Armenia – National Olympic Committee (NOC)». International Olympic Committee. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Armenia». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Lillehammer 1994 Winter Olympics – results & video highlights». International Olympic Committee. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  5. «Armenia at the 1994 Lillehammer Winter Games». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Armenia at the 1994 Winter Olympics
  7. 7,0 7,1 «Ken Topalian Bio, Stats, and Results». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Joe Almasian Bio, Stats, and Results». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two Run 1». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  11. «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two Run 2». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two Runs 1–2». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  13. «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two Run 3». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  14. «Bobsleigh at the 1994 Lillehammer Winter Games: Men's Two Run 4». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում» հոդվածին։