Հայասա-խեթական պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայասա-խեթական պայմանագիր
Հայասա-խեթական հաշտության և դաշինքի պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
Մ․թ․ա․ 14-րդ դար
Ստորագրել են Հուկկաննա կամ Խուկաննա (Հայասա թագավորութուն) և Սուպպիլուլիում Ա (Խեթական պետություն)
Կողմեր Հայասա

Խեթական պետություն

Հայասա-խեթական պայմանագիր, հաշտության և դաշինքի պայմանագիր Հայասայի և Խեթական պետության միջև։ Կնքվել է Հայասայի արքա Հուկկաննայի (Խուկաննա) և Խեթական պետության արքա Սուպպիլուլիում Ա-ի միջև։ Հայասան առաջացել է ցեղային միություների միավորման արդյունքում՝ մ․թ․ա․ 15-րդ դարում։ Հայասան և Խեթական պետության միջև եղել են ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մշակութային հարաբերություններ։ Մ․թ․ա․ 15-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Հայասան եղել է խեթերի տիրապետության տակ, սակայն կարողացել է ազատագրվել։ Մ․թ․ա․ 14-րդ դարի սկզբին բախում է տեղի ունեցել Հայասայի արքա Կարաննի և Խեթական պետության արքա Թութհալիաս Գ-ի միջև։ Ի վերջո Թութհալիաս Գ-ի որդին՝ Սուպիլուլիումա Ա-ը պայմանագիր է կնքում Հայասայի արքա Հուկկաննայի (Խուկաննա) հետ, որպեսզի ապահովի իր թիկունքը՝ Միտաննիի դեմ պատերազմներում։

Կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայասա-խեթական պայմանագրի կետերն էին[1]՝

  • Միմյանց վրա չհարձակվել
  • Մեկ այլ երկրի հետ պատերազմի դեպքում օգնություն ցույց տալ միմյանց
  • Չհրապարակել միմյանց պետական գաղտնիքները
  • Հայասան պետք է հետ վերադարձներ Խեթթական պետության գերիներին
  • Սուպիլուլիումաս Ա-ի քույրը դառնալու էր Հայասայի թագուհին՝ Հուկկաննայի կինը
  • Հայասայի կողմից պայմանագրի խախտման արդյունքում խեթերը իրավունք ունեին ավերել Հայասա երկիրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]