Համոզում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համոզում
Persuasion
ՀեղինակՋեյն Օսթին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էն Էլիոթ և Ֆրեդերիկ Ուենթվորթ
Ստեղծման տարեթիվ1817
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդՆորթենգերի աբբայություն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչՋոն Մյուրեյ
Հրատարակման տարեթիվ1818
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jane-austen/persuasion
 Persuasion by Jane Austen Վիքիպահեստում

Համոզում, Ջեյն Օսթինի գրած վերջին վեպը, որն ամբողջությամբ իր ավարտին է հասցրել։ Այն հրատարակվել է իր մահվանից վեց ամիս հետո՝ 1817 թվականի վերջին[1]:xv։ Պատմությունը ծավալվում է անգլիացի Էն Էլիոթի շուրջը, ում ընտանիքը տեղափոխվում է նոր վայր՝ իրենց ծախսերը քչացնելու և պարտքերը կրճատելու նպատակով՝ իրենց տունը վարձով տալով մի ծովակալի և իր կնոջը։ Կնոջ եղբայրը՝ նավատորապետ Ֆրեդերիկ Ուենտվորթը 1806 թվականին նշանադրվեց Էնի հետ, բայց նշանադրությունը չեղյալ հայտարարվեց։ Էնը և կապիտան Ուենթվորթը իրար հետ հարաբերությունները խզելուց հետո յոթ տարի անց նորից հանդիպեցին, որը կարող էր Էնի կյանքի երկրորդ ծաղկուն շրջանում լավ առիթ լինել՝ նորից սիրահարվելու և ամուսնանալու։

19–րդ դարի սկզին վեպը լավ արձագանքներ ունեցավ, բայց այն ավելի մեծ հռչակ ձեռք բերեց ավելի ուշ։ 20–21–րդ դարերում վեպի համար բեղուն շրջան էր։ Այս աշխատանքի հիման վրա հրատարակվեց ավելի գիտական քննարկում։ Էն Էլիոթը Օսթինի հերոսուհիների շարքում նշանավոր տեղ է զբաղեցնում իր հասունության համար։ Քանի որ «Համոզումը» Օսթինի ավարտին հասցված վերջին վեպն էր, մարդիկ այն համարում են ավելի հասուն աշխատանք, որում արտացոլված է քառասուն տարեկանը շուտով բոլորող կնոջ բնույթը։ Պատմության մեջ օգտագործված ազատ անուղղակի խոսքը վառ արտահայտված էր դեռ 1816 թվականից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատությունը սկսվում է Էն Էլիոթի և հետագայում հրամանատար Ֆրեդերիկ Ուենթվորթի նշանադրության չեղարկումից յոթ տարի անց։ 19 տարեկանում Էնը սիրահարվեց մի երիտասարդ նավաստու և ընդունեց վերջինիս ամուսնության առաջարկը։ Ուենթվորթը խելացի, ինքնավստահ, նպատակասլաց,աշխատանքով ապահոված երիտասարդ էր, բայց վերջինիս սոցիալական ցածր խավին պատկանելու հանգամանքը թույլ չտվեց, որ Էնի ընկերները և ընտանիքիը Ուենթվորթին դիտարկեն որպես հարմար թեկնածու։ Աննայի հայրը՝ պրն Ուոլթերը, և նրա ավագ քույրը՝ Էլիզաբեթը, իրենց համարելով կալվածատեր և բարձր խավի պատկանող ընտանիք, կարծում էին, որ Ուենթվորթը չէր համապատասխանում իրենց չափանիշներին։ Տիկին Ռասելը՝ Աննայի խորթ մայրը, համաձայն չէր որ այդքան երիտասարդ աղջնակը նշանը հետ տար։ Պարոն Ուոլթերը, Էլիզաբեթը և տիկին Ռասելը ընտանիքի միակ անդամներն էին, ովքեր գիտեին այդ կարճ տևած նշանադրության մասին։

Մի քանի տարի անց Էլիոթ ընտանիքը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, ուստի նրանք որոշում են լքել Քելինչ հոլը և որոշում են ժամանակավոր բնակություն հաստատել Բաթում, մինչև իրենց ֆինանսական վիճակը կբարելավվեր։ Բարոնետ պրն Ուոլթերը, նրա դուստր Էլիզաբեթը և նոր ընկերը՝ պրն Քլեյը, անհամբերությամբ սպասում են, որ տեղափոխվեն։ Էնին թվում է, թե նրան դժվար այդքան դուր գա Բաթը։ Էնի երիտասարդ քույրը՝ Մերին, ամուսնացած է մի տեղացի հարգված ազնվականի՝ Չարլս Մասգրուվի հետ։ Էնը այցելում է Մերիին և իր ընտանիքին, որտեղ նրան շատ սիրում են։ Երբ Ֆրանսիայի դեմ պատերազմը ավարտվում է, Քելինչ հոլի վարձակալները՝ ծովակալ Քրոֆթը, և նրա կինը՝ Սոֆյան (հայտնի նավաստի Ֆրեդերիկ Ուենթվորթի քույրը), վերադարձան տուն։ Կապիտան Ուենթվորթը այցելում է քրոջն ու հանդիպում Ափրքրոս ընտանիքին և Էն Էլիոթին։

Մասգրուվները, ներառյալ Մերին, Չառլզը, Չառլզի քույրեր Հենրիետան և Լուիզան, հյուրընկալում են Քրոֆթներին և կապիտան Ուենթվորթին, ով հայտնում է, որ պատրաստվում է ամուսնանա։ Հենրիետան նշանված է հոգևորականի զարմիկ Չարլզ Հեյթերի հետ, ով այն պահին, երբ Ուենթվորթը ներկայացվեց նրանց ընտանիքին, բացակայում էր։ Քրոֆթներին և Մասգրուվները մտածում են, թե որ քրոջ հետ ամուսնանա կապիտան Ուենթվորթը և վայելում են այդ քննարկումները։ Երբ Հեյթերը վերադառնում է, Հենրիետան նորից մտերմանում է վերջինիս հետ։ Էնը դեռ սիրում է Ուենթվորթին, ուստի յուրաքանչյուր հանդիպում նրա հետ էլ ավելի է խորացնում նրա նկատմամբ ունեցած ուժգին զգացմունքները։ Նա պատահմամբ լսում է Լուիզայի և Ոնեթվորթի միջև խոսակցությունը, որի ժամանակ Լուիզան հայտնում է, որ Չարլզ Մասգրուվն է առաջինը ամուսնության առաջարկ արել Էնին, ով վերջինիս մերժել է։ Այս նորությունը ապշեցնում է կապիտան Ուենթվորթին։ Աննան գիտակցում է, որ իրեն դեռևս չի ներում, որ թողել է իրեն համոզեն՝ վերջ դնի հարաբերություններին։

Էնը և Ափրքրոս ընտանիքի երիտասարդները կապիտան Ուենթվորթին ճանապարհում են Լայմ Ռիջիս ծովափնյա քաղաք՝ իր երկու սպա ընկերներին՝ կապիտան Հարվիլին և կապիտան Բենվիքին տեսնելու։ Կապիտան Ջեյմս Բենվիքը սգում է իր կնոջ (նա նաև կապիտան Հարվիլի քույրն էր) մահը, և գնահատում է Էնի կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը։ Նրանք երկուսն էլ հիանում են ռոմանտիզմի ժամանակաշրջանին պատկանող գրականությամբ։ Էնը գրավում է պրն Ուիլիամ Էլիոթի, իր զարմիկի և Քելինչ ընտանիքի ժառանգորդի ուշադրությունը։ Այցելության վերջին առավոտը Լուիզան լուրջ ուղեղի ցնցում ստացավ։ Էնը հանգիստ զբաղվում է կազմակերպչական հարցերով, որպեսզի բոլորը օգնեն Լուիզային ոտքի կանգնել։ Ուենթվորթըը տպավորվում է Էնով, բայց իրեն մեղավոր է զգում Լուիզայի առաջ։ Դա պատճառ է հանդիսանում, որ նա վերանայի իր զգացմունքները Էնի նկատմամբ։

Լուիզայի հետ տեղի ունեցած պատահարից հետո Էնը միանում է իր հորը, տիկին Ռասելին ու քրոջը՝ Էլիզաբեթին Բաթում, իսկ Լուիզան ու նրա ծնողները մնում են Հարվելսում, մինչև Լուիզան կազդուրվի։ Կապիտան Ուենթվորթը այցելում է Շրոփշիր՝ իր ավագ եղբորը՝ Էդվարդին տեսնելու։ Աննան տեսնում է, որ իր հորն ու քրոջը հաճույք է պատճառում վերջերս այրիացած պրն Ուլիամ Էլիոթի տածած ուշադրությունն իր նկատմամբ։ Նա հաշտվել էր քեռու՝ պրն Ուոլթերի հետ։ Էլիզաբեթը ենթադրում է, որ Ուիլիամը ցանկանում է սիրահետել իրեն։ Չնայած Էնին դուր է գալիս Ուիլիամը և նրա վարվելաձևերը, բայց նրա բնավորությունը աղոտ է մնում իր համար։

Ադմիրալ Քրոֆթը և իր կինը ժամանում են Բաթ և հայտնում, որ Լուիզան նշանված է կապիտան Բենվիքի հետ։ Ուենթվորթը ճանապարհվում է Բաթ, որտեղ նրա մեջ խանդի ուժեղ զգացում է առաջանում, երբ տեսնում է, թե ինչպես է պրն Ուիլիամ Էլիոթը սիրահետում Էնին։ Կապիտան Ուենթվորթը և Էնը վերականգնում են իրենց հարաբերությունները։ Էնը այցելում է իր հին ընկերներից մեկին՝ միսս Սմիթին, ում ճանաչում էր դպրոցական տարիներից և ով հիմա այրի է ու ապրում է Բաթում ֆինանսական ծանր վիճակով։ Նրանից Աննան իմանում է, որ Ուիլիամի արտաքինը ուղղակի խաբկանք է․ նա անտարբեր, անհաստատակամ մարդ էր, ում պատճառով միսս Սմիթի հանգուցյալ ամուսինը հայտնվել էր պարտքերի մեջ։ Որպես իր ամուսնու ունեցվածքի միակ տնօրինող՝ Ուիլիամը, մի քայլ անգամ չի ձեռնարկել՝ միսս Սմիթի ֆինանսակաան վիճակը կարգավորելու համար։ Չնայած միսս Սմիթը կարծում է, որ Ուիլիամը չնայած իսկապես հրապուրված է Էնով, նրա առաջնային նպատակը միսս Քլեյի և պրն Ուոլթերի ամուսնությունը կանխելն է, քանի որ նոր ամուսնությունից կծնվի նոր տղա երեխա, և հետևաբար նա կդառնա Քելինչ ընտանիքի ժառանգորդը։

Մասգրուվները այցելում են Բաթ՝ հարսանյաց զգեստ գնելու Լուիզայի և Հենրիետայի համար, որոնք երկուսն էլ շուտով պիտի ամուսնանան։ Կապիտաններ Ուենթվորթը և Հարվիլը, պատահական տեսնում են նրանց և Էնին Բաթում գտնվող Մուսգրավների հյուրանոցում։ Նրանք լսում են, թե ինչպես են Էնը և Հարվիլը քննարկում սիրահարված կնոջ և տղամարդու հավատարմությունը։ Լսելով, թե ինչպես է ԷՆը ասում, որ կանայք չպիտի հրաժարվեն իրենց զգացմունքներից, նույնիսկ երբ էլ հույս չկա, Ուենթվորթը խորապես հուզվում է և գրառում է ուղարկում Էնին, որտեղ պատմում է իր զգացմունքների մասին։ Հյուրանոցից դուրս Էնը և Ուենթվորթը հաշտվում են, խոստովանում են, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ և վերականգնում են իրենց նշանադրությունը։ Պարոն Ուլիամ Էլիոթը հեռանում է Բաթից, նրան Լոնդոնում միանում է իր սիրուհին՝ միսս Սմիթը։ Պարոն Ուոլթերի հետ նրա ամուսնության վտանգը կանխված է։ Տիկին Ռասելը խոստվանում է, որ Ուենթվորթի պահով սխալ էր և ընկերանում է նորապսակ զույգի հետ։ Երբ Էնը և կապիտան Ֆրեդերիկ Ուենթվորթը ամուսնացան, Ուենթվորթը օգնել է միսս Սմիթին՝ վերականգնելու իր կորցրած գույքը։ Էնը կյանքը դասավորում է՝ դառնալով նավատորմապետի կին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրն Ուոլթեր Էլիոթ՝ փառասեր, ինքնահավան բարոնետ։ Իր խելամիտ կնոջ մահվանից 13 տարի առաջ Ուոլթերի անհեթեթ քայլերը բերեցին իրենց ընտանիքի ֆինանսական վիճակի վատթարացմանը, որի պատճառով էլ ծախսերը կրճատելու նպատակովՈւոլթերը որոշեց Քելինչ հոլը վարձով տալ Ադմիրալ Քրոֆթին և ավելի խնայողական կյանք վարել Բաթում։ Ուոլթերը չնայած մեծ տեղ էր տալիս ունեցվածքին և սոցիալական կարգավիճակին, նա թույլ է տալիս իրենից ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող պրն Քլեյին ընկերակցել իր ավագ դստերը։
  • Էլիզաբեթ Էլիոթ՝ պրն Ուոլթերի երեք դուստրերից ամենամեծը և ամենագեղեցիկը։ Էլիզաբեթը կողմ է իր հոր աննպատակային ծախսերին և շռայլությանը։ Էլիզաբեթը երազում է ամուսնանալ և իր մոր մահվանից հետո ինքն է հոգ տանում Էլիոթ ընտանիքի մասին։ Նա և հայրը Էնին համարում են անվճռական։
  • Էն Էլիոթ՝ Պրն Ուոլթերի երկրորդ դուստրը։ Էնը խելացի, կայացած և գրավիչ մի աղջիկ է։ 27 տարեկան է և դեռևս ամուսնացած չէ, մինչ այդ՝ մոտ յոթ տարի առաջ, չեղարկել է նշանադրությունը Ֆրեդերիկ Ուենթվերթի, ով հետագայում դարձավ նավատորմապետ։ Էնը սիրահարվել էր Ուենթվորթին, բայց իր մայրը՝ տիկին Ռասելը, համոզել էր վերջինիս հետ տալ նշանը՝ Ուենթվերթի խղճուկ ապրուստի, անորոշ ապագայի և Էնի տարիքով փոքր լինելու պատճառով։ Էնը մի քանի տարի անց ամուսնության առաջարկ է ստանում Չարլզ Մասգրուվի կողմից, բայց մերժում է վերջինիս, քանի որ դեռ սիրում էր Ֆրեդերիկին։
  • Մերի Մասգրուվ՝ պրն Ուոլթերի ամենափոքր դուստրը, որն ամուսնացած է Չարլզ Մասգրուվի հետ։ Մերին ցանկանում է միշտ ուշադության կենտրոնում լինել՝ փորձելով անընդհատ ուշադրությունն իր վրա սևեռել և միշտ առաջ է բերում իր հիվանդությունը, երբ վշտացած է։ Նա հավանություն չի տալիս իր տալոջ՝ Հենրիետայի ցանկությանը ամուսնանալ Չառլզ Հեյթերի հետ, ով, ըստ Մերիի, իրենցից ցածր կարգավիճակում է գտնվում։
  • Չարլզ Մասգրուվ՝ Մերիի ամուսինը և Մասգրուվ կալվածքի սեփականատերը։ Նա առաջինը ամուսնության առաջարկ է անում Էնին, ով մերժում է իրեն։ Նա ամուսնանում է Մերիի հետ այդ պատմության ի հայտ գալուց մոտ հինգ տարի առաջ և ունի երկու որդի։ Նա մի ուրախ մարդ է, ով հետաքրքրվում է որսորդությամբ և հեշտությամբ ընդունում է իր կնոջ սխալները։
  • Տիկին Ռասել՝ տիկին Էլիոթի մոտ ընկերը և իր շատ սիրելի Էնի կնքամայրը։ Նա մեծ ազդեցություն ուներ պրն Ուոլթերի Քելինչ հոլից հեռանալու որոշման կայացման վրա։ Նրա համար մեծ դեր ունի սոցիալական աստիճանը։
  • Միսս Պենելոպե Քլեյ՝ մի չքավոր այրի կին։ Ունի երեխաներ, պրն Ուոլթերի իրավաբանի դուստրը և Էլիզաբեթ Էլիոթի ընկերը։ Նա նպատակադրվել է պրն Ուոլթերին ամուսնացնել, մինչդեռ նրա անտարբեր ընկերը դեռ չի կողմնորոշվում։
  • Կապիտան Ֆրեդերիկ Ուենթվորթ՝ նավատորմապետ, մոտ 31 տարական։ Նա ամուսնություն առաջարկ է արել Էնին յոթ տարի առաջ։ Այդ ժամանակ նա ոչ ունեցվածքի տեր էր, ոչ հեռանկարներ ուներ ապագայի հետ կապված, բայց շնորհիվ Նապոլեոնյան պատերազմներում ունեցած իր ներդրումի նա կոչում ստացավ։ Ֆրեդերիկը Սոֆյա Քրոֆթի երկու եղբայրներից է։ Նա ստացել է կապիտանի կոչում և թշնամու նավերը գրավելու համար՝ պարգևավճար £25,000–ի չափով։ Նա վերին աստիճանի հարմար թեկնածու էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beer, Gillian (1998). Introduction. Persuasion. By Austen, Jane. London: Penguin Classics. ISBN 978-0-140-43467-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համոզում (վեպ)» հոդվածին։