Համմ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Hamm | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 226,43 կմ² | ||||
ԲԾՄ | 63 մետր | ||||
Բնակչություն | ▲180 849 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02307, 02388 և 02389 | ||||
Փոստային դասիչ | 59001–59077 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HAM | ||||
Պաշտոնական կայք | hamm.de(գերմ.) | ||||
| |||||
Համմ (գերմ.՝ Hamm), քաղաք Գերմանիայի արևմուքում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգում։ Բնակչությունը 183,3 հազար մարդ է (2007 թվականի տվյալներով)[2]։ Ունտրոպ շրջանում գտնվում է ջերմաէլեկտրակայան A, B, C գործող և D, E կառուցվող էներգոբլոկներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմվոլիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի զինանշանին ոսկեգույն ֆոնի վրա կարմիրով և արծաթագույնով պատկերված են երեք շախմատային շարքեր։ Քաղաքի գույները և դրոշը կարմիր-սպիտակ են։ 1934 թվականին Համմը վերափոխվել է, սակայն 13-րդ դարի ոճից շատ քիչ է փոփոխվել։ Քաղաքի զինանշանը պատկանել է ֆոն դեր Մարկ գրաֆական տոհմին, որն էլ հիմնադրել է Համմը 1226 թվականին։ 1968 և 1975 թվականներին ևս կատարվել են բարեփոխումներ, սակայն քաղաքի տեսարժան վայերերը զինանշանում չեն ընդգրկվել։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համմը տեղակայված է Ռուրի արևելքում՝ Վեսթֆալիայի սրտում, Լիպե գետի երկու ափերին, որը 31,7 կմ հոսում է քաղաքի արևելքից արևմուտք։
Քաղաքի շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանված է յոթ շրջանների՝ կենտրոն, Ունտրոպ, Ռիներն, Պելկում, Հերինգեն, Բոկում Հյոֆլ և Հեսսեն։ Յուրաքանչյուր շրջան ներկայացված է 19 պատգամավորի՝ շրջանային ներկայացուցիչների (Bezirksvertretung) կողմից, որոնք ընտրվում են քաղաքի բնակիչների կողմից կոմունալ ընտրություններում։ Շրջանային պատգամավորները ընտրում են նախագահին (Bezirksvorsteher) և ներկայացուցիչներին (Repräsentanten)։
Վիճակագրության համար քաղաքի շրջանները բաժանված են այսպես կոչված «վիճակագրական շրջանների», որոնք էլ իրենց հերթին, բաժանված են «բլոկ շենքերի»։ Վիճակագրական շրջանները համարակալվել են երկնիշ թվերով և ստացել հատուկ անուններ։ Քաղաքի շրջանները և նրանց վիճակագրական շրջանները․
- Համմ կենտրոն՝ կենտրոն, կենտրոնի հարավ, կենտրոնի արևելք, Վերլյան փողոցի հարավ-արևելք, Լանգե փողոցի հյուսիս-արևելք, Լանգե փողոցի հարավ-արևելք, Տոնավաճառ՝ ներառյալ արևելյան առևտրային կայարանը
- Ռիներն՝ Բերգե, Վեստյունեն Հայդեի արևմտյան փողոցներ, Ռիներն կենտրոն, Օստյունեն, Ֆրայսկե, Օստերֆլիրիխ, Վամբելն, Ալլեն
- Պելկում՝ Վիշերհոֆեն/Դաբերգ, Լոհաուզերհոլց, Զելմիգերհայդե/Վիթֆելդ, Ցեխենզիդլյունգ, Հերինգհոլց, Պելկում կենտրոն, Վեսթերհայդե, Լերհե
- Հերինգեն՝ Վեստենֆելդմարկ, Օստֆելդ, Հայդհոֆ, Հերինգեն կենտրոն, Նորդհերինգեն, Հերինգեր Հայդե, Զանդբոհում
- Բոկում Հյոֆլ՝ Նորդենֆելդմարկի արևմուտք, Հյոֆլ կենտրոն, Հյոֆլի հյուսիս, Հյոֆլ Ռադբոտ, Բոկում, Բարզեն, Համմ հյուսսիս, Հոլզեն, Գայնեգե, Հյոլտեր
- Հեսսեն՝ Նորդենֆելդմարկի արևելք, Մատենբեկե, Ցեհե Զակսեն, Հեսսեներ Գարտենշտադ, Հեսսեներ Դորֆ, Վեսթհյուզեն, Դասբեկ, Ֆրիլիկ
|
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում է գտնվում SMT Sharf ընկերությունը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համմը քույր քաղաք է համարվում հետևյալ քաղաքների համար[3]․
Նյոշատո, Ֆրանսիա (1967)
Սանտա Մոնիկա, ԱՄՆ (1969)
Բրեդֆորդ, Մեծ Բրիտանիա (1976)
Չաթանուգա, ԱՄՆ (1977)
Մասատլան, Մեքսիկա (1978)
Տուլ, Ֆրանսիա (1987)
Օրանիքենբուրգ, Գերմանիա (1990)
Կալիշ, Լեհաստան (1991)
Աֆյոնքարահիսար, Թուրքիա (2005)
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կլաուս Ակերման (1946 թվականի մարտի 20, Համմ)՝ գերմանացի ֆուտբոլիստ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Hamm, Kreisfreie Stadt»։ Regionaldatenbank Deutschland։ Վերցված է 2018-05-02(չաշխատող հղում)
- ↑ «Hamms Partnerstädte»։ hamm.de (գերմաներեն)։ Hamm։ Վերցված է 2021-02-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համմ քաղաքի պաշտոնական կայքը(գերմ.)
|