Համլետ Քոչարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համլետ Քոչարյան
Համլետ Քոչարյան.jpg
հոկտեմբերի 4, 1951-ապրիլի 6, 1991
ԾննդավայրՍևաքար
Մահվան վայրԿապան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1988-1991
Հրամանատարն էրհրամանատար
ՊարգևներՄարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան

Համլետ Հմայակի Քոչարյան (հոկտեմբերի 4, 1951(1951-10-04), Սևաքար, Սյունիքի մարզ, Հայաստան - ապրիլի 6, 1991(1991-04-06), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), քաղաքական գործիչ, ազատամարտիկ, հրամանատար, Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, արձակագիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Քոչարյանը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 4-ին Կապանի շրջանի Սևաքար գյուղում: 1969-1971 թվականների ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից կազմավորել է «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատը և «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը[2]։ Նույն ժամանակաընթացքում ղեկավարել է «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Զանգեզուրի մասնաճյուղը[3]:

1989 թվականի օգոստոսին ադրբեջանական սահմանամերձ Սեյիդլար գյուղի ազատագրման կռիվների ժամանակ Համլետը մի խումբ ազատամարտիկների հետ միասին գերի է ընկել և տեղափոխվել Բաքվի Բայիլի բանտ։ 1990 թվականի ապրիլին գերիների փոխանակման գործընթացի արդյունքում ազատվում է և վերադառնում Հայաստան։

1990-1991 թվականներին մասնակցել է Կապանի շրջանի սահմանամերձ գյուղերի և Գորիսի շրջանի Շուռնուխ, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: Համլետ Քոչարյանը բացի մարտական գործողություններից ակտիվ գործունեություն էր վարում նաև քաղաքական ու հասարակական դաշտում, ինչի արդյունքում ձերբակալվում է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից, բայց շուտով ազատ է արձակվում և հիմնադրում ռազմական ջոկատ:

Համլետ Քոչարյանը զոհվել է 1991 թվականի մայիսի 6-ին՝ մարտական գործողություններից առաջ զենքի փորձակումից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Կապան քաղաքի Աչախլու թաղամասը վերանվանվել է նրա պատվին՝ Համլետավան: Նույն թաղամասում էլ 1991 թվականին կանգնեցվել է նրա հուշարձանը։

Համլետ Քոչարյանը պատմվածքների, բանաստեղծությունների և երգերի հեղինակ Է։ Ռեժիսոր Իրինա Օհանյանի նկարահանած «Ես այնքան մոտ էի իրականությանը» տեսաֆիլմը նվիրված է նրան։

Aquote1.png «Հանրապետության ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, ամենատաղանդավորն ու ամենաողբերգիկը: Համլետը գաղափարի մարտիկ էր, իսկ գաղափարը չի մեռնում: Հարյուր տեսակ կառավարություն կփոխվի, բայց նրա նման մարդիկ են, որ երկիրը երկիր են պահում, կառավարությունը՝ կառավարություն: Քանի որ մենք ունենք Համլետի պես մարդիկ, ազգը չի մեռնի»: Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Մարիետա Սողոմոնյան
  • Դուստրերը՝ Էյլի և Անի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]